RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-06-06 15:02:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 304, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԼԵՆԴԵՅԼԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԸՙ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ

Հ.Ծ.

Կալիֆոռնիայի ամերիկահայկական թանգարանի եւ մշակութային կենտրոնի պատասխանատուները տեղեկացնում են, որ թանգարանի երկար սպասված պատմական հիմնարկեքը տեղի է ունենալու այս տարվա հուլիսի 11-ին: Դա Գլենդեյլի հայկական համայնքի եւ ամբողջ հայության համար նշանակելի տարեթիվ է լինելու, որը հեռարձակվելու է Գլենդեյլի կենտրոնական զբոսայգու շինհրապարակից: Համավարակի պատճառով միայն սահմանափակ քանակով մարդիկ են ներկա լինելու հանդիսավոր արարողությանը:

Թանգարանի գաղափարը մտահղացվել էր 2014-ին, երբ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման հանձնախումբը (ԱՄՆ-ի Արեւմտյան ափի գրասենյակը) պաշտոնապես որոշեց կառուցել այդ թանգարանը ի հիշատակ 1,5 միլիոն նահատակների, որոնք զոհվեցին հարյուր տարի առաջ, եւ ի պատգամ հաջորդ սերունդներին:

Թանգարանը մեքենաների կիսաստորերկրյա հավաքակայանի վրա է բարձրանալու եւ ունենալու է երկու հարկ: Առաջինում ընդարձակ նախասրահն է լինելու, մեծ դահլիճը, ուսումնական կենտրոնը, ցուցադրական խոհանոցը, նվերների խանութը եւ վարչական գրասենյակը: Երկրորդում մշտական եւ ժամանակավոր ցուցահանդեսներն են լինելու, ինչպես նաեւ վավերագրական փաստաթղթերի արխիվները:

«Մենք իրոք շատ ոգեւորված ենք այս պատմական հանդիսության առիթով եւ հավատացած ենք, որ այն կդառնա մշակութային եւ կրթական եզակի մի կառույց, որտեղ բացի ցուցադրված նմուշները դիտելուց այցելուները հնարավորություն կունենան ներկա գտնվելու հետաքրքրական քննարկումների եւ գրքերի շնորհանդեսների», նշել է հանձնախմբի գործադիր նախագահ Պերճ Կարապետյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ