RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021



Տեղադրվել է` 2021-06-11 13:24:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 3212, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՐՈՖ. ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆԻ ՎԱՍՏԱԿԻՆ ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱՆՔ

Հ.Ծ.

Ֆրեզնոյում (ԱՄՆ) գործող հայագիտական ուսումնասիրությունների ընկերությունը (SAS) մայիսի 14-ին հատուկ միջոցառմամբ պատվել է ճանաչված պատմաբան պրոֆ. Ջորջ Բուռնությանին ՙ շնորհելով նրան ընկերության մրցանակը հայագիտության, իրանագիտության եւ կովկասագիտության բնագավառներում ունեցած իր ավելի քան քառասուն տարիների անգնահատելի վաստակի համար, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Պրոֆ. Բուռնությանը ծնվել եւ մեծացել է Սպահանում (Իրան) եւ հեղինակ է Հայաստանի, Իրանի եւ Կովկասի պատմության վերաբերյալ 30-ից ավելի գրքերի, որոնք թարգմանվել են հայերենի, պարսկերենի, թուրքերենի, արաբերենի, լեհերենի, ճապոներենի եւ իսպաներենի: Նա նաեւ «Enciclopedia Iranica» հանրագիտարանի 40 խմբագիրներից մեկն է եւ Պարսկաստանի, Հայաստանի ու Ռուսաստանի պատմություն է դասավանդել համապատասխանաբար Լոս Անջելեսի Կալիֆոռնիա, Կոլումբիա, Թաֆթս, Նյու Յորքի, Կոննեկտիկուտի համալսարաններում, ինչպես նաեւ Ռամպարո, Այոնայի եւ Գլենդեյլի համայնքային քոլեջներում:

ZOOM-ի միջոցով տեղի ունեցած հատուկ միջոցառմանը մասնակցել են պրոֆ. Սեպուհ Ասլանյանը , դոկտ. Ասյա Դարբինյանը եւ պրոֆ. Ստիվն Բադալյան-Ռիգը : Նրանք մեծապես գնահատել են պրոֆ. Բուռնությանի վաստակը, անդրադառնալով նրա հեղինակած «Սիմեոն Լեհացու ուղեգրությունները» (2009), «Առաքել վարդապետ Դավրիժեցու պատմությունը» (2010), «Հայերն ու ռուսները 1626-1796 թթ. վավերագրական արձանագրություններ» (2001), «Արեւելյան Հայաստանը պարսկական իշխանության վերջին տասնամյակներում (1807-1828)» (1982), «Ռուսական իմպերիալիզմը 19-րդ դարի առաջին տասնամյակներում» եւ այլ գրքերին:

«Ինձ համար մեծ պատիվ է եւ գոհունակություն ստանալ SAS-ի իմ գործընկերների կողմից այս մրցանակը: Ուրախ եմ իմանալու, որ նոր սերնդի գիտնականները ավելի լավ են զինված գիտելիքներով եւ արդեն իսկ կարեւոր աշխատություններ են հրատարակել: Կարող եմ հանգիստ քնել, գիտակցելով, որ ջահը շնորհալի ուժերի ձեռքերում է», նշել է իր շնորհակալական խոսքում պրոֆ. Բուռնությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ