RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021



Տեղադրվել է` 2021-06-24 23:47:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1195, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ԱԳՆ-Նՙ ԹՈՒՐՔԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Մ.Խ.

Հայաստանի ԱԳՆ-ն, որ ավելի վաղ դատապարտել էր Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ այցն Արցախի Հանրապետությանՙ ներկայումս օկուպացված Շուշի քաղաք, այն անվանելով տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք, այժմ էլ դատապարտելի եւ սադրիչ է համարում Շուշիում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագիրը եւ Թուրքիայի նախագահիՙ Ադրբեջանի խորհրդարանում հնչեցրած ելույթը:

Հռչակագիրը ողջ բովանդակությամբ թիրախավորում է հայ ժողովրդին, ըստ ԱԳՆ հայտարարության, հստակ մատնանշում Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, ՀՀ տարածքային ամբողջականության եւ ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների:

Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի եւ զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունիցՙ Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ: Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունըՙ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, փաստվում է հայտարարության մեջ: Ըստ ԱԳՆ-իՙ վերոնշյալ պայմանավորվածություններն ամբողջովին հակասում են միջազգային իրավունքի հիմնական նորմերին.«Այս պարագայում արժանի է հիշատակման այն փաստը, որ միջազգային իրավունքի, մասնավորապես, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ Վիեննայի կոնվենցիայի համաձայնՙ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերինՙ առոչինչ են եւ չեն կարող ունենալ որեւէ միջազգային լեգիտիմություն», ասված է հայտարարության մեջ, հավելելով, որ նման հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված Թուրքիայի նախագահի առաջարկները երեսպաշտ եւ ապակողմնորոշող են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ