RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021



Տեղադրվել է` 2021-06-24 23:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1208, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՅՈՒՐՔԱԽՈՍ ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Եթե հարկ լիներ հունիսի 18-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների առանձնահատկությունն ընդգծելու համար պերճախոս ձեւակերպում առաջարկել, այն պայմանականորեն կանվանեի «թյուրքախոս իրանցիների իրավունքների պաշտպանության մրցապայքար»: Պատճառը հետեւյալն է.

ԻԻՀ նախագահի յոթ թեկնածուներից չորսըՙ Էբրահիմ Ռեյիսին , Մոհսեն Ռեզային , Աբդոլնասեր Հեմմաթին ու Մոհսեն Մեհրալիզադեն , վերջին օրերի իրենց քարոզարշավը փորձում են կառուցել թյուրքախոս իրանցիների նկատմամբ ցուցաբերած կարեկցանքի մարտավարության վրա:

Օրինակ, նախընտրական հեռուստադեբատներից մեկի ժամանակ Մեհրալիզադեն մրցապայքարի մեջ մտնելու իր ակտիվությունը հիմնավորել է ընտրությունների նկատմամբ Իրանի ազերիների ցուցաբերած անտարբերության հանգամանքով, հավելելով, որ հենց այդ մտահոգությունից ելնելով էլ հայտնվել է մրցապայքարի մեջ: Եվ իր պնդումը վավերագրելու համար, թուրքերենով արտասանել է «Հեյդար-բաբա» կոչված հայտնի բանաստեղծությունից մի քանի տող: Նա նաեւ խորհուրդ է տվել «ադրբեջաներեն» եզրույթի փոխարեն օգտագործել «թուրքերեն» բառը: Ի դեպ, Մեհրալիզադեն իր համախոհներից մեկի անունը հնչեցնելով, նրան ներկայացրել է որպես «Իրանի թուրքական համայնքի նախընտրական շտաբի պետ»:

Հեռուստաբանավեճին հնչեցված Մեհրալիզադեի այս խոսքերին ոչ միայն չեն հակադարձել դեբատի մյուս մասնակիցները, այլեւ մեկը մյուսին հերթ չտալով հաստատել բանախոսի ասածները: Օրինակ, թեկնածուներից Էբրահիմ Ռեյիսին հաճոյախոսական ձեւակերպումներով հայտնել է, որ թուրքերն իր նկատմամբ հատուկ համակրանք ունեն, որի համար էլ հեռուստաամբիոնից իր երախտիքն է հայտնել նրանց:

Նախագահի մեկ այլ թեկնածու, թուրքական արմատներով համեդանցի Հեմմաթին, մյուսներից ետ չմնալու համար, աղավաղված թյուրքերենով արտասանել է «յաշասին» (Կեցցե) բառը:

Իսկ գրեթե բոլոր նախագահական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած Մոհսեն Ռեզային, գերազանցելով «յաշասին» կոչականն արտասանած մրցակցին, Իրան-Իրաք պատերազմի մասին ներկայացրած իր հերոսապատումը եզրափակել է «յաշասին Ազարբայջան» հուզական արտահայտությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ