RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021



Տեղադրվել է` 2021-06-24 23:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1141, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽ ԵՆ ԺԱՄԱՆՈՒՄ ԻՍՊԱՆԱԲՆԱԿ ՀԱՅԱԶԳԻ ԲԺԻՇԿՆԵՐ

AMADEA բժշկական ասոցիացիան սույն թվականի հունիսի 19-25-ը կլինի Հայաստանում եւ Արցախում, մարդասիրական եւ բժշկագիտական գործառույթներ իրականացնելու: Ընթերցողին ներկայացնում ենք իսպանաբնակ հայազգի բժիշկների նախաձեռնության ժամանակացույցը.

- Հունիսի 19-20 - «Սիրտ-անոթային հիվանդությունները եւ նրանց բուժման եղանակները» գիտաժողովի կազմակերպում Մարիոթ-Արմենիա հյուրանոցում:

- Հունիսի 21-22 - Հանդիպում բժշկական ասոցիացիաների, բուհերի եւ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,

- Հունիսի 23-25 - Բժիշկների մասնագիտական խմբի այց Ստեփանակերտՙ տեղում բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:

AMADEA (Asociacion Medica Amigos de Armenia, հայերենՙ Հայաստանի Բարեկամներ Բժշկական Ասոցիացիա) ստեղծվել է 2020թ. դեկտեմբերինՙ իսպանաբնակ հայազգի բժիշկների, բուժքույրերի, հասարակական գործիչների եւ այլ ակտիվիստների միասնական ջանքերով:

AMADeA- ի առաքելությունն էՙ նպաստել Հայաստանում բժշկության զարգացմանը եւ դրանով ապագայում Հայաստանը դարձնել ավելի ժամանակակից եւ բարեկեցիկ երկիր:

AMADeA- ն զարգացնում է իր ծրագրերը առողջապահական համակարգի երեք հիմնարար ոլորտներում` բուժօգնություն, կրթություն եւ հետազոտություն:

Ներկայումս իրականացվող գլխավոր ծրագրերից մեկի շրջանակներումՙ AMADEA SUSTAINS - Specialists՛ Unified Support Team for Artsakh and Armenia INdigenous Society Իսպանիայում աշխատող փորձարար մասնագետների խումբըՙ կազմված վնասվածքաբաններից, ֆիզիոթերապեւտից, մանկաբույժից եւ այլ մասնագետներից, կմեկնի Արցախՙ այնտեղ իրականացնելու անհրաժեշտ բժշկական օգնություն:

Բացի դրանից, նույն այցի շրջանակներում AMADeA -ն կմասնակցի Երեւան քաղաքում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հունիսի 19-21 կայանալիք «Սիրտ-անոթային հիվանդությունները եւ նրանց բուժման եղանակները» գիտաժողովին, որպես գիտաժողովը կազմակերպող 3 հիմնական ասոցիացիաներից մեկը: Գիտաժողովը, որին նախնական տվյալներով կմասնակցեն մոտ 150 հայ սրտաբաններ, նվիրված է սիրտ-անոթային հիվանդությունների ոլորտում ամենավերջին գիտական հետազոտությունների լուսաբանմանը եւ ընդգրկում է անվանի գիտնականներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից եւ այլն: Բացի գիտաժողովի կազմակերպումից AMADeA-ն կհանձնի նաեւ ասոցիացիայի կողմից սահմանված հատուկ մրցանակները լավագույն գիտական աշխատանքները ներկայացրած երիտասարդ բժիշկներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ