RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021



Տեղադրվել է` 2021-06-24 23:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 397, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՒՐԵՆ ՏՈՆՈՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրություններին քաղաքական ուժերի եւ դաշինքների քարոզարշավը, հիմնականում, կառուցված է միմյանց քննադատելու, «հների» եւ «նորերի» բազմաթիվ սխալների, բացթողումների, իշխանական լծակները ոչ ճիշտ օգտագործելու, իրենց նեղ անձնական նպատակներին օգտագործելու համար: Ցավոք, քիչ են այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են, միասնաբար, 44-օրյա պատերազմի հետեւանքները վեր հանելու, մեր պետության վրա կախված անվտանգության մարտահրավերները վերլուծելու եւ դրանք հաղթահարելու իրատեսական լուծումների մասին մտորելու, խորհրդակցելու, այդ լրջագույն հարցերի համար մշակելու հստակ եւ հիմնավորված ծրագրեր:

Մենք, հատկապես այս ընտրություններին, մեծ լրջությամբ եւ խոհեմությամբ պետք է մոտենանք: Ձեւավորենք այնպիսի Ազգային Ժողով, որը կառաջնորդի ոչ միայն փրկելու մեր ազգին եւ պետությանը վերահաս վտանգներից, այլեւ վերականգնելու մեր ազգային արժանապատվությունը, ունենալու զարգացած հասարակութուն եւ տնտեսություն, կանխատեսելի ապագա: Քաղաքական ուժերի, միավորումների մոտեցումներից, ձգտումներից եւ ցանկություններից անկախ, ինքներս պետք է կողմնորոշվենք, թե նրանցից ովքեր կարող են մեզ տանել վերը նշված խնդիրների լուծման, ընտրություն կատարել ոչ թե անձնական նկրտումներից եւ շահերից ելնելով, այլ ազգային-պետական մտածողությամբ: Եթե մենք կերտենք զարգացած, ուժեղ, հարուստ ու ապագա ունեցող պետություն, կունենանք արժանապատիվ կյանք մեր երկրում:

Ես հավատում եմ, որ մենք ճիշտ ընտրություն ենք կատարելու եւ կունենանք մեր ժամանակներին համահունչ Հայաստան, կլուծվեն Արցախի, պետական անվտանգության, ազգային կենսական հարցերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ