RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-07-15 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 172, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Հ.Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում գրախոսելով մի քանի տարի առաջ Կալիֆոռնիա համալսարանի հրատարակչատան թողարկած Անահիտ Գասապյանի «Համատարած լսումներ: Ներգործություն, ուշադրություն եւ տարաբաշխված կախվածություն» խորագրով փոքրածավալ, բայց խիստ ազդեցիկ մենագրությունը Քրիստոֆեր Ադամյանն ընդգծում է, որ այն «արտակարգ փայլուն ուսումնասիրություն է»:

«Գասապյանը ակադեմիական շրջանակներում կարեւոր պաշտոններ է զբաղեցրել», գրում է նա: Եղել է Լիվերպուլ համալսարանի Ջեյմս եւ Կոնստան Ալսոպի անվան երաժշտական ամբիոնի վարիչը, իսկ դրանից առաջ Նյու Յորք քաղաքի Ֆորդհեմ համալսարանի գրադարանավարության ամբիոնի վարիչը: Նրա գիրքը նոր գաղափարներ է առաջ քաշում եւ երաժշտության ուսումնասիրության բնագավառը դիտարկում հետկանտյան փիլիսոփայության տեսանկյունից: Նա երաժշտությունը եւ դրա վերլուծությունը սոսկ միտումնավոր, օբյեկտիվ դիրքորոշումից տեղափոխում է ավելի տարածական, բազմաշերտ բնագավառ, որտեղ ունկնդրողը ոչ միշտ է ուշադիր լսում երաժշտությունը, բայց միեւնույն էՙ նա միշտ մնում է, կամ կարող է մնալ դրա ազդեցության ներքո: Մենագրության մեջ նա մանրամասն վերլուծում է հայ երեք տեսաերաժիշտներիՙ Դիանա Հակոբյանի , Սոնիա Բալասանյանի եւ Թինա Բաստաճյանի ստեղծագործությունները, շեշտը դնելով ավելի հնչյունային, քան տեսողական տարրի վրա: Նա նաեւ քննարկում է հայկական երեք ջազայինՙ «Arm.Navy», «Night ArK» եւ «Taksim» խմբերի գործունեությունը, որ իրեն հետՙ դեպի հայկական մշակույթ են առաջնորդել, քանի որ որոշ ժամանակ նա հեռացել էր դրանից գտնելով, որ հայկականը չափազանց պահպանողական է եւ հեռու է նորարարական փորձարկումներից:

Գասապյանը նաեւ անդրադառնում է «Matrix» եւ «Lara Croft: Tomb Raider» ժանրի կինոֆիլմերին, որոնցում համակարգչային, տեսահնչունային էֆեկտները ավելի շատ են առաջ մղում գործողությունները, քան սյուժեն եւ դերասանությունը: Հատուկ ուշադրության է արժանի գրքի 6-րդ գլուխը, որտեղ նա հարափոփոխ տեխնոլոգիական նվաճումների ազդեցությանն է անդրադառնում (iPhone, Android, եւայլն): «120 էջանոց գրքույկը իրապես հաճելի է ընթերցվում եւ հետաքրքրական մի նոր աշխարհ է տեղափոխում ընթերցողին», եզրափակում է Ադամյանը:

Մանրամասնությունների համար խորհուրդ է տրվում այցելել http://anahidkassabian.org կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ