RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12 > #030, 2021-08-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 23-07-2021



Տեղադրվել է` 2021-08-05 18:23:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2675, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԱՏՈՒՄ ԵՎ ԳԾՈՒՄ. ԱՌԱՋԱՐԿ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի վերջին հեռախոսազրույցում կարեւորվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումն ու սահմանազատումը: Փաշինյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որեւէ կերպ խաչաձեւվող գործընթացներ չեն: Նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքումՙ որպես այլընտրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը:

Ճիշտն ասած անհասկանալի էՙ ինչի հիման վրա է Փաշինյանն ասում, թե սահմանազատումը կապ չունի ԼՂ խնդրի հետ, եթե կապ չունիՙ Հայաստանն Ադրբեջանին չի պարտվել, քանի որ ուղիղ հայ-ադրբեջանական բախումներ Հայաստանի սահմանին չեն եղել, այդ դեպքում ինչո՞ւ պետք է մեր գերադաս դիրքերը զիջվեն թշնամի պետությանը, երբ այդ գերադաս դիրքերը Հայաստանի անկախացման արդյունք եւ ջանք են:

Խորհրդարանում պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ ԱԺ փոխխոսնակի առաջադրման ելույթով հանդես եկած Ռուբեն Ռուբինյանիՙ միմյանց արձագանքող խոսքից պարզ դարձավ, որ սահմանազատումն իշխանությունը պատկերացնում է ԽՍՀՄ ներքին սահմաններով, այն դեպքում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խորհրդային տարիներին երբեք սահմանազատում չի եղել, Հայաստանը սահմանազատում ունի հայ-թուրքական, հայ-իրանական ու որոշ առումով /չավարտված/ հայ-վրացական սահմաններին: Իսկ ահա հայ -ադրբեջանական սահմանը խորհրդային երկարամյա տիրապետության ժամանակ բազմաթիվ անգամներ թրթռացել էՙ միշտ ի վնաս Հայաստանի, խորհրդային ղեկավարների սրտի ցանկություններով միշտ Հայաստանից պոկվել են արոտավայրեր եւ այլ տարածքներ ու նվիրվել Ադրբեջանին:Գումարած, որ ծաղկուն Արծվաշենը հանձնվել է թշնամուն:

Հիմա ինչ-որ մեկի պատկերացմամբ, լինի դա Նիկոլ Փաշինյանը, Պուտինը, Մակրոնը, Ալիեւը, թե Ռուբինյանը, մենք չենք կարող բոլոր հայերին պատկանող Հայաստանի սահման գծել: Այդ սահմանը պետք է գծվի պատմական եւ իրավական հիմնավորումներով, որին պետք է նախորդի հանրության լիազորած կառույցների եզրակացությունը: Ահա եւ առաջարկում ենք Ագային ժողովում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը մի քանի ամիս կաշխատի մասնագետների, պաշտպանության եւ արտաքին գերատեսչությունների հետ, կլսի բոլոր կարծիքները, կուսումնասիրի բոլոր իրավական հիմքերը եւ եզրակացություն կտա, թե ինչ տեսք պետք է ունենա հայ-ադրբեջանական սահմանագիծը: Ոչ մի անհատ չի կարող որոշել բոլոր հայերիս պատկանող երկրի սահմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 23-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ