Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԶՈՀԵՐԻ ՈՒ ԶԻՆՏԵԽՆԻԿԱՅԻ ԿՈՐՍՏԻ ԻՐԱԿԱՆ ԹԻՎԸ

17/09/2021
- 10 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել էՙ օգտագործել է իր զինանոցի 100 տոկոսը, ինչի մեջ մտնում են Իսրայելից, Բելառուսից, Ռուսաստանից ու Թուրքիայից ձեռք բերված զենքերը: Ադրբեջանը, կարճ ասած, պատերազմում էր հնարավոր ամեն ինչովՙ սկսած վարձկաններից, ավարտած անօդաչու թռչող սարքերով ու հեռահար հրթիռներով: Պատերազմից գերթե մեկ տարի անց սակայն հստակ չէ, թե մարդկային ու զինտեխնիկայի ինչ կորուստներն է ունեցել Ադրբեջանը: Ներկայացվող թվերն ուղղակի հակասում են ռազմարվեստի կանոններին մի պարզ տրամաբանությամբ. ի տարբերություն պաշտպանվող կողմիՙ հարձակվող կողմի զոհերն ու կորուստները գերազանցելի են լինում մի քանի անգամ:

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հայտարարությունը, թե պատերազմի ժամանակ 2500-3000 զոհ են ունեցել, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է կասկածի տակ դնում: Հայաստանից այդքան տարածքներ օկուպացնելը, բացատրում է, շատ ավելի թանկ պետք է նստեր հակառակորդի վրա: «Պատերազմի ավարտից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հրապարակում էր տարածել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 9-11 հազար զոհ են տվել, ժամերի ընթացքում սակայն այդ հրապարակումը հանվեց բոլոր տեղերից ու նախարարությունը շտապեց հերքում տարածելՙ պատճառաբանելով, թե տեխնիկական վրիպակ է եղել: Միջազգային վերլուծական տարբեր կենտրոններ զոհերի ավելի մեծ թվիՙ 20-25 հազարի մասին են խոսում: Բացի այդՙ վերլուծելով մեր տղաների պատմած դրվագները, թե ռազմի դաշտում ադրբեջանական բանակի մահացած քանի-քանի զինվորականների դի են տեսելՙ կարելի է եզրակացնելՙ հակառակորդն ուղղակի թաքցնում է զոհերի իրական քանակը: Ոչ թե 3, այլ 9-11 հազար զոհերի մասին վկայող եւս մեկ փաստ կա: Ադրբեջանցիները զոհվածներին հիմնականում խուլ, քիչ բնակեցված ու հետամնաց գյուղերում են հուղարկավորումՙ մամուլի ներկայացուցիչներին կամ առանձին անհատներին հնարավորինս զերծ պահելով դրանք լուսաբանելուց»,- մանրամասնում է ադրբեջանագետը:

Ըստ մեր զրուցակցի, հակառակորդի զոհերի իրական թվի մասին որեւէ տեսակի տեղեկատվություն նույնիսկ ոչ իշխանական, ընդդիմադիր լրատվամիջոցները չեն հաղորդում: Ավելինՙ Ադրբեջանի հատուկ ծառայությունները հատուկ մշակած ալգորիթմի միջոցով արագ հայտանաբերում ու չեզոքացնում են անգամ սոցիալական ցանցերի առանձին օգտատերերի այն հրապարակումները, որոնք կարող են հակասել պաշտոնական տեղեկատվությանը:

Մահացած զինծառայողների քիչ թիվ հայտարարելով, շարունակում է Դավթյանը, Ադրբեջանի իշխանությունները թե՛ սեփական հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանն ուզում են ապացուցել, թե ընդամենը 3000 զոհ տալովՙ ինչպիսի մեծ նվաճումների են կարողացել հասնել :

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը նկատում էՙ ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլեւ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ է ապացուցել, որ մարդկային կորուստների վերաբերյալ ճիշտ տեղեկատվությունը միշտ էլ թաքցրել է: Ալիեւի կողմից օրերս ստորագրված որոշումը սակայն, ասում է ռազմական փորձագետը, մատնում է նրանց: Պետությունը 1 տարվա ընթացքում պարտավարվորվում է զոհվածների ընտանիքների ու վիրավոր զինվորականների համար ընդհանուր թվով 11 հազար բնակարան հատկացնել: Եթե զոհերի իրական թիվն իսկապես 2500 լիներ, բացատրում է, ապա ոչ թե 11 հազար, այլ մի քանի անգամով պակաս պետք է լիներ բնակարանի կարիք ունեցողների թիվը:

Ադրբեջանագետի պնդումը նաեւ ռազմական փորձագետն է առաջ մղումՙ կռվի դաշտում մեր տղաների կողմից արված տեսանյութերը հակառակորդի կորուստների մասին լավագույն ցուցիչն ու կողմնորոշիչն է:

Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկայի կորուստներին, ապա Մանգասարյանը հիշում էՙ դեռեւս պատերազմի առաջին օրերին մեր բանակը կարողացել էր ոչնչացնել ադրբեջանական զրահատեխնկայիՙ տանկեր, զրահապատ մեքենաներ, «ՏՈՍ», «Սմերչ» համակարգեր, մոտ քառասուն տոկոսը:

«Պատերզամից հետո ադրբեջանցինական բանակն, այսպես ասած, վերականգնողական փուլ է անցնում: Դա է վկայում Իսրայելի հետ կնքված նոր պայմանագիրը, ինչի շրջանակներում Ադրբեջանը շուրջ մեկ միլիարդ դոլարի հարձակողական բնույթի սպառազինություն ձեռք կբերի: Զինտեխնիկայից զատՙ հակառակորդը «կազդուրվում» է նաեւ մարտունակությամբ, մեկ անգամ չէ, որ թե՛ առանձին, թե՛ իր ավագ եղբորՙ Թուրքիայի հետ զորավարժություններ է իրականացրել: Օրերս էլ տեղեկություն տարածվեց, որ երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները Լաչինում զորավարժություն են անկացնում»,- ներկայացնում է «Հենակետ» վերլուծականի փորձագետը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՉՏԵՍԱՆ ՊԱՏԻՑ ԿԱԽ, ՏԵՍԱՆ ՃԱԿՏԻՑ ԿԱԽ»

Հաջորդ գրառումը

Հայկական ֆիլմերի ազդագրերից վերատպված առաջին կինոստիկերները

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայկական ֆիլմերի ազդագրերից վերատպված առաջին կինոստիկերները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական