RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



Տեղադրվել է` 2021-09-09 22:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2628, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՑԱՎՈՔ» ԱՍՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դատական համակարգում վեթինգ իրականացնելու հարցում բավական վստահ է սեփական ուժերի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի կաբինետում աշխատանքի անցնելուց անմիջապես հետո լրագրողների հետ զրույցում համոզմունք էր հայտնելՙ իշխանությունների կողմից անընդհատ օրակարգ բերվող վեթինգն օդ ու ջրի պես է անհրաժեշտ: «Դատական համակարգը մաքրելու եւ զտելու միակ իրական մեխանիզմը կարգապահական պատասխանատվության ենթարկելն է: Կարգապահական վարույթները, կարծում եմ, անգամ քիչ են»,- նշել էր նա:

Նախկին իշխանություններին անդադար քննադատող, բայց նրանց ժամանակ մասնագիտական հմտություններ ու համբավ ձեռք բերած նախարարն օրերս հարցազրույցներից մեկի ժամանակ կրկին վեթինգին էր անդրադարձել: «Իմ ձեռքը լիներՙ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»,- ասել էր նա:

Օրենքի մասին ցավով արտահայտվող Անդրեասյանը, պարզվում է, այժմ էլ սահմանադրական բարեփոխումների մասին է մտածում: Նախագահ Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունից, հիշեցնենք, Փաշինյանը խոստանում էր ընտրվելուց հետո ամենակարճ ժամկետներում ազատվել, բայց, ըստ երեւույթին, կոստյումը նաեւ նրան է «զարդարում»: Թե ինչ բարեփոխումների մասին է մտածում Անդրեասյանը, դեռեւս հայտնի չէ: Հստակ է միայն, որ նա աշխատանքային խմբերի հետ ինչ-ինչ հանդիպում-քննարկումներ է ունենում:

Հուսով ենքՙ պարոն նախարարիՙ Սահմանադրությունը փոխելու մղումները միմիայն բարի նպատակներ են հետապնդում, ու նա չի ցանկանում այդ բարեփոխումների մեջ նաեւ օրենքից հրաժարվելու հոդված ավելացնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ