RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



Տեղադրվել է` 2021-09-09 22:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2940, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՀԱՏՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՋԵՐՄԱԴԻՏԱԿՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ԵՆ ԱՆՈՒՄ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ տարրական կենցաղային իրերի հարցում անգամ մեր բանակի զինանոցը թերանում է: Մեկ անգամ չէ, որ խոսվել է զրահաբաճկոնների ու սաղավարտների սակավության մասին: Տաք ծածկոցների, վերարկուների, սննդի մատակարարումը հիմնականում թիկունքի վրա էր, որն օրական տասնյակ բեռանատար մեքենաներով սնունդ ու անհրաժեշտ իրեր էր ճակատ ուղարկում: Վրաններից մինչեւ ամենագնաց ավտոմեքենաներ է այդ օրերին բանակը ստացել, որոնց մի մասը կորել-գնացել է, մի մասը, որքան էլ տարօրինակ է, այսօր վաճառքի է հանվել: List.am կայքէջում, օրինակ, ջերմադիտակների վաճառքի մասին բազմաթիվ հայտարարություններ կան, ու դա այն դեպքում, երբ նախքան պատերազմը հասարակության ճնշող մեծամասնությունը չգիտեր էլ, թե ինչ է դա ու ինչի համար է անհրաժեշտ բանակին: Անհատները, որոնք վաճառում են ջերմադիտակները, պարզաբանում են, թե դրանք Ռուսաստանից են ներմուծել: Եղելությունը, սակայն, բոլորիս էլ պարզ է պատերազմի օրերին Ստեփանակերտում հայտնված անհատները, որոնց ձեռքի տակով են անցել արտերկրից եկող ուղեբեռները, պահը չկորցնելով, որոշ ապրանքներ իրենցով են արել ու պատերազմից հետո, թեւի տակ դրած, տուն տարել: Պատերազմի օրերին, երբ նմանատիպ սարքերի առակայությունը խիստ կարեւոր էր ու կարող էր ռազմավարական նշանակության հարց լուծել, զինվորականներն արտերկրում բնակվող հարազատներից նմանատիպ իրեր էին խնդրում առաջնահերթ: Այսօր, սակայն, խիղճն ու մարդակայնությունը կորցրած, բանակը թալանողներին պատեհ-անպատեհ առիթներով քննադատող մարդիկ ուղղակի բիզնես են անում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ