RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



Տեղադրվել է` 2021-09-09 22:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1583, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՌՈԼՖ ՀՈՍՖԵԼԴԸ

Հ.Ծ.

Յոթանասուներեք տարեկանում վախճանվել է Յոհաննես Լեփսիուսի անվան տուն-թանգարանիՙ «Լեփսիուս Հաուսի» տնօրեն դոկտ. Ռոլֆ Հոսֆելդը, տեղեկացնում է Մուրիել Միրաք-Վայսբախը Գերմանիայից «Միրոր-Սփեքթեյթրում» հրատարակված իր հոդվածում:

Հոսֆելդն իր տասնամյա տնօրենության ընթացքում բազմաթիվ ակադեմիական ծրագրեր է իրականացրել, որոնք զգալիորեն բարձրացրել են գիտա-հետազոտական ինստիտուտի շրջանային եւ միջազգային հեղինակությունը: Աշխատանքները նպաստել են գլխավորապես հայ ժողովրդի, նրա պատմության եւ մշակույթի, ինչպես նաեւ ցեղասպանության վերաբերյալ գիտելիքների տարածմանը:

Հոսֆելդը ծնվել էր 1948-ին: Կրթությունը ստացել էր Ֆրանկֆուրտի եւ Բեռլինի համալսաններում, որոնցում հատկապես քաղաքագիտության եւ փիլիսոփայության առարկաներում է խորացրել իր գիտելիքները: Դոկտորականի թեման եղել է գերմանացի բանաստեղծ եւ քննադատ Հայնրիխ Հայնեի աշխատությունները: Զբաղվել է լրագրությամբ, խմբագրական աշխատանքներով եւ կինոարվեստով: Պատրաստել է բազմաթիվ փաստագրական ֆիլմեր: 1982-ից եղել է գերմանացի Գրողնեի միության անդամ: Հրատարակել է 15 գիրք, որոնց մի մասը արժանացել է մրցանակների: Նրա «Կարլ Մարքսի կենսագրությունը» ճանաչվել է լավագույն քաղաքական գիրք (2010-ին): 2012-ին գիրք է գրել նաեւ գերմանացի սատիրիստ Կուրտ Տուչոլսկիի մասին: Նրա «Հայոց ցեղասպանության պատմությունը» լույս է տեսել 2005-ին եւ 2009-ին: 2018-ին դրա վերամշակված տարբերակը թարգմանվել է թուրքերենի, իսկ 2021-ին նաեւ հայերենի: 2005-ին նաեւ լույս է տեսել նրա «Նեմեսիս գործողությունը» հատորը: Համագործակցել է ՀԲԸՄ-ի, Պոտսդամի եւ Երեւանի պետհամալսարանների եւ Երեւանի ցեղասպանության թանգարանի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ