RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



Տեղադրվել է` 2021-09-16 22:46:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 2955, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻՆ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ տանելուց եւ վերարտադրվելուց հետո իշխանությունն այժմ էլ տարբեր համայնքներում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններներին է պատրաստվում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է սեփական համայնքապետերն ունենալ Հայաստանի բոլոր համայնքներումՙ հնարավոր ընդվզումները ճնշելու ու սեփական օրակարգն անցնցում անցկացնելու համար: Սյունիքում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա կաբինետը հստակ որոշել ենՙ ամեն գնով հասնել նրան, որ թեկուզ ամենափոքր համայնքում իշխանությունը սեփական թեկնածուին առաջադրի ու հաղթանակ տանի: Սյունիքի մի քանի խոշոր համայնքներում օրինակ, որ այս պահին ղեկավարներ չունեն, ՔՊ-ն առաջադրում է այնպիսի անձանց, ովքեր թե՛ մեծ շրջապատ ունեն, թե՛ նախկինում ինչ-ինչ մութ պատմությունների մեջ չեն հայտնվել: Իշխանականնները հատկապես Կապանիՙ 2018-իՙ իշխանափոխությունից անմիջապես հետո անցկացված ընտրության արդյունքները չեն մարսում, երբ անկուսակցական թեկնածունՙ Գեւորգ Փարսյանը հաղթեց ՔՊ-ական Նարեկ Բաբայանին :

Սյունիքի մարզի ընդդիմադիր հայացքներ ունեցող գրեթե բոլոր համայնքապետերն այս պահին անազատության մեջ են: Այժմ էլ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարն է հայտարարում, որ իշխանությունն իր հետեւից է ընկել: Տպավորություն է, որ Փաշինյանն ու թիմը լծվել են ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերին չեզոքացնելու եւ ընտրություններին նրանց շանսերը զրոյացելու գործին: Իշխանությունը, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել հենց մարզերի շնորհիվ, ուզում է սեփական համայնքապետերին ունենալՙ ձայները չկորցնելու ու չփոշիացնելու համար: Բայց ինչքան էլ իշխանությունն ամենատարբեր մեթոդներով ցանկանում է «խելոքացնել» ընդդիմադիր համայնքապետերին, միեւնույնն էՙ նրանք էլ իրենց հերթին չեն ընկրկում: Ուշագրավ է, որ ընտրությունների մասնակելու հայտ է ներկայացրել նաեւ Գորիս համայնքիՙ անազատության մեջ գտնվող համայանքապետըՙ Առուշ Առուշանյանը :

Մեզ հասած տեղեկություններովՙ իշխանությունն այժմ ակտիվ փնտրտուքների ու քննարկումների մեջ է բոլոր այն անձանց հետ, որոք մեծ շրջապատ ունեն եւ ընտրությունների ժամանակ կկարողանան էական դեր խաղալՙ ցանկալի ձայներ ապահովելու համար: ՔՊ-ի համար կարեւոր է նաեւ, որ առաջադրվելիք թեկնածուն ընտրվելուց հետո ճգնաժամային իրավիճակներում հանկարծ ու հանկարծ դեմ դուրս չգա Նիկոլ Փաշինյանին, նրան ատամներով պահի անգամ ամենավատ զարգացումների դեպքում, չլքի նավը: Իսկ այդ ամենը ստուգելու համար իշխանական թեւի հին գայլերը տարբեր մեթոդներ են բանեցնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ