RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-09-16 22:46:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1949, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Սեպտեմբերի 13-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ «Գեղարվեստական լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված էին ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, Գեղարվեստական լուսանկարչության եւ ՍՄԳ ամբիոնի ուսանողների եւ շրջանավարտների աշխատանքները: Ցուցահանդեսում ներկայացված են Էռնա Պարոնյանի, Հրանուշ Վարդանյանի, Նինա Դեղոյանի, Ակսել Թահմասյանի, Յուրի Կարապետյանի, Տիգրան Իսկանդերյանի, Արամ Խաչատրյանի, Կարինե Սարիբեկյանի, Անահիտ Աբրահամյանի եւ Մանուել Ստեփանյանի գործերը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՊՄՀ աշխատակազմը: Բացման խոսքով հանդես եկան ՀՊՄՀ ՍՄԳ ամբիոնի դասախոս,ցուցահանդեսի կազմակերպիչՙ Արմեն Խաչատրյանը եւ Նարեկացի արվեստի միության ցուցահանդեսների համակարգող արվեստաբանՙ Տաթեւիկ Համբարձումյանը : Ցուցահանդեսի մասնակիցներին շնորհակալագրեր հանձնեց ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, Գեղարվեստական լուսանկարչության եւ ՍՄԳ ամբիոնի վարիչ Ռուբեն Երզնկյանը :

Նարեկացի արվեստի միությունում Գեղարվեստական լուսանկարչություն խորագրով ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 17-ը:

Ցուցահանդեսը ներկայացվում է ՀՊՄՀ Google Site Photo Gallery-ում: QR կոդի միջոցով օնլայն դիտման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ