RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-09-16 22:46:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1249, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՆԱԵՎ ԴԻՐԻԺՈՐ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ , Պրահա

Սեպտեմբերի 14 -ին Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահում կրկին հանդես եկավ հայ անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը : Այս անգամ նա կատարեց Յոզեֆ Հայդնի թավջութակի եւ նվագախմբի համար կոնցերտըՙ «Դվորժակովա Պրահա» միջազգային փառատոնի «Երիտասարդ ֆիլհարմոնիկ» նվագախմբի եւ դիրիժոր Թոմաշ Նետոպիլի գլխավորությամբ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Նարեկը, այս գործը կարեւոր նշանակություն ունի իր համար, քանի որ 2011 թվականին Չայկովսկու անվան միջազգային մրցույթում հաղթել է Հայդնի կոնցերտի կատարումով: Իրոք, հայ հանրահայտ թավջութակահարը ոչ միայն հիացրեց իր կատարյալ կատարումով, այլեւ իբրեւ պարգեւ հանդիսատեսինՙ կատարեց Կոմիտասի «Ծիրանի ծառը», մի անգամ եւս հուզելով ներկաներին եւ հիշեցնել տալով իր հայկական արմատները:

Այդ երեկո համերգային ծրագրում նվագախումբը կատարեց նաեւ Չայկովսկու ջութակի կոնցերտը, ինչպես նաեւ Լուկաշ Սոմերի «Դվորժակ Էյրլայնս» -ը, որը գրվել է հատուկ այս փառատոնի պատվերով:

Համերգին հաջորդեց հանդիսատեսի հետ հանդիպում- հարցազրույցը, որի վարողըՙ երաժշտագետ Յիրժի Վոյեվոդինը նշեց, որ այս հանդիպումների հիմքը դրվել է դեռեւս 7 տարի առաջ, եւ առաջին երաժիշտը Նարեկ Հախնազարյանն էր, որը այն ժամանակ Չեխ ֆիլհարմոնիկի գլխավոր դիրժիոր Յիրժի Բելոհլավեկի հետ վարեցին այդ հանդիպումը: Նարեկը իր հիացմունքը հայտնեց երիտասարդ երաժիշտներից կազմված նվագախմբի մասին, եւ ինչպես մեզ հետ զրույցում էր նշել, մեկ շաբաթ անց Սախալինում առաջին անգամ հանդես կգա իբրեւ դիրիժորՙ ղեկավարելով լարային նվագախումբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ