RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2333, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋՙ ԱԶԱՏԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԳԵՐԻՆԵՐԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանական մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են Գերմանահայոց կենտրոնական խորհրդիՙ տեղի իշխանություններին ուղղված դժգոհությունն առ այն, որ «Գերմանիան լուռ մնաց արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, եւ այդ կրավորական կեցվածքը հիասթափեցրեց բազմաթիվ հայերի, վնասեց Գերմանիայի հեղինակությանը»:

Կիրակիՙ սեպտեմբերի 26-ին ԳԴՀ-ում Բունդեսթագի ընտրություններին ընդառաջ ԳԿԽ-ն պահանջում է Գերմանիայի կառավարությունից առավել ջանք գործադրել Ադրբեջանում պահվող ավելի քան 200 հայ ռազմագերիներիՙ զինվորների եւ քաղաքացիական անձանց ազատման համար: ԳԿԽ ատենապետ Շավարշ Հովասափյանը հիշեցնում է, որ «Գերմանիան պատասխանատվություն ունիՙ նախՙ ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում, ինչպես նաեւ Գերմանիա-Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Հաջորդ կառավարությունը պետք է վերջապես ստանձնի այդ պատասխանատվությունը»:

Գերմանահայերի քվեն մեծաթիվ չէ, եւ ուշագրավ է, որ dpa գործակալության տարածած լուրը ԶԼՄ-ները հրապարակել ենՙ ընդգծելով այն հանգամանքը, որ ընտրությունների հաջորդ օրըՙ սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմի մեկ տարին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ