RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2239, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԻՐ ՅԱՆ

«Իշխանական աբսուրդ» ժանրից

Աբսուրդ 1 . «Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեւը, որովհետեւ պատմությունը դա է ցույց տվել:Հաղթելու համար պարտադիր չէ, երբեմնՙ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»,- ՀՀ անկախության 30 ամյակին նվիրված հանդիսության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը :

Աբսուրդ 2 . Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահոմանի ՙ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է. «Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ձեռքբերումների մի ամբողջ շարքՙ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդի բարեկեցության բարելավման եւ միջազգային ասպարեզում իր դիրքի ամրապնդման գործում»:

Աբսուրդ 3 . «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը սեպտեմբերի 22-ին բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա քիչ անց բաց թողնվել: Բանն այն է, որ նա սեպտեմբերի 7-ին գրառում է արել եւ հայհոյել Ալենին: Ոստիկանությունում հարցրել ենՙ ում է նա նկատի ունեցել: Արթուրը պատասխանել է... Ալեն Դելոնին:

Աբսուրդ 4 . «Անկախության տոնը չի ենթադրում ռազմական շքերթ. դուք ձեր տարեդարձները նույն կերպ չեք նշում, մեկ հարազատների հետ եք նշում, մեկ ցուցադրական եք նշում, մեկ միայն ընտանիքի անդամներով եք նշում»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը , երբ նրան հարցրել ենՙ ինչո՞ւ անկախության տոնին ոչ թե զինվորական շքերթ եղավ, այլ «գունանգեղ» համերգ:

Աբսուրդ 5 . «Եթե այդ ենթադրյալ գումարը բաժանեինք զինվորների թվի վրա, յուրաքանչյուրին չնչին գուրմար էր հասնելու, մինչդեռ զինվորին ու նրա ծնողին նաեւ խրախուսող բաներ են պետք»,- ասել է իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, երբ նրան հարցրել ենՙ արդյո՞ք ավելի լավ չէր լինի, եթե Անկախության տոնակատարության ժամանակ դրոնների տասրոպեանոց պարի համար ծախսված 110.000 դոլարը տրամադրվեր վիրավոր զինվորների վիրահատությանը, առողջության վերականգնմանը:

Աբսուրդ 6 . Իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանն ԱԺ-ում հայտարարել է, որ Հայաստանի 441 համայնք կօպտիմալացվի, արդյունքում կձեւավորվի 37 խոշորացված համայնք: ... 441-իցՙ 37:

Ընդդիմությունը կանխատեսումներ է անում, որ այսկերպ Փաշինյանն ուզում է ազատվել համայնքների ընդդիմադիր եւ ոչ ցանկալի ղեկավարներից:

Աբսուրդ 7 . ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Politik.amե լրատվական կայքիՙ իրեն «սորոսական» ասելու համար: Հովհաննիսյանի հայցի առիթ է դարձել կայքի հետեւյալ հրապարակումըՙ «Սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը կնշանակվի ԵՊՀ ռեկտորի ԺՊ»: «Politik.am»-ի խմբագիր Բորիս Մուրազին հայտնել է, որ Հովհաննիսյանը նաեւ 1 մլն դրամ է պահանջել որպես տուգանք վիրավորանքի համար:

Աբսուրդ 8 . «Առավոտի» տեղեկություններովՙ սեպտեմբերի 20-ին ոստիկանության բաժին է զանգահարել 38-ամյա Փայլակ Ս. -ն եւ հայտնել, որ ինքը սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքական այլ գործիչների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ