RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 611, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ԳՐՈՂԻ ՆՈՐ ՎԵՊԸ

Ա. Բ.

Արգենտինայի «Պենգվին» հրատարակչությունը լույս է ընծայել հայազգի արձակագրուհի Մագդա Թագթաչյանի «Ռոխավա» վեպը, որը համարվել է շաբաթվա հիսուն լավագույն գրքերից մեկը: Սա հեղինակի երրորդ գիրքն է, որտեղ նա շարունակում է գեղարվեստական գրականության միջոցով պատկերել Մերձավոր Արեւելքի հակամարտությունները, այս անգամՙ ներկա ժամանակաշրջանում: Գործողությունները կատարվում են սիրիական կամ Արեւմտյան Քրդստանում (հայտնի որպես Ռոխավա): Վեպի գլխավոր հերոսուհին երիտասարդ հայուհի է, որը փնտրում է իր հորը եւ հայտնվում է քուրդ կին ազատամարտիկների միջավայրում:

Բուենոս Այրեսում ծնված գրող եւ լրագրող Մագդա Թագթաչյանը (Թախտաջյան) երրորդ սերնդի արգենտինահայ է: Նա քսան տարի աշխատել է «Կլարին» թերթում եւ «Խենտե ի պարա տի» ամսագրում: 2016-ին հրատարակել է «Չմոռանաք ինձ, Արմենուհի. իմ հայ տատիկի պատմությունը», իսկ 2020-ինՙ«Հայկական հոգին» վեպերը: 2018-ին Հարավային Ամերիկայի Հայկական ազգային խորհրդի կողմից արժանացել է Հրանտ Դինքի անվան մրցանակինՙ մարդու իրավունքներին նվիրված իր գործունեության համար: Այսօր հեղինակն ակտիվ մասնակցություն ունի Արգենտինայի եւ միջազգային հայ համայնքում եւ համագործակցում է տարբեր լրատվամիջոցների ու գրական շրջանակների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ