RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 3058, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅԼԵԼՈՒՑ ՎԱԶԵԼՈՒՆ Է ԱՆՑԵԼ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Քայլելու ու վազելու նկատմամբ յուրահատուկ սեր ունեն իշխանականները: Գյումրիից քայլելովՙ Երեւան գալուց ու փողոցում ընկած իշխանությունը վերցնելուց հետո այժմ էլ մտածում են վազելու մասին: Կառավարության որոշմամբՙ «Վարչապետի գավաթ» կրոսավազքի մրցաշարի անցկացման նպատակով գործադիրի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 35 710 200 դրամ է ստացել:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի տեղեկացմամբՙ հանուն վարչապետի անվան գավաթի պայքարողները 10 կմ վազելու են Երեւան-Էջմիածին մայրուղով: Ավելի քան 35 միլիոն դրամից 20 միլիոնը կազմակերպչական տարբեր ծախսերին է տրամադրվելու:

Կառավարության հետ երեկվաՙ հոկտեմբերի 7-ի նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այդպես էլ չմանրամասնեց կամ չբացատրեց, թե ինչով է արդարացված Երեւանից Էջմիածին վազելու համար 35 մլն դրամ տրամադրելը:

44-օրյա պատերամից հետո իշխանություններն, ասես, փողերը քամուն տալու քաղաքականություն են որդեգրել: Անբովանդակ մրցույթներ ու փառատոներ են հայտարարում, փողեր դուրս գրում, ծափ տալիս ու ուռա գոռում: Իսկ զուգահեռ իրականությունում պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները ո՛չ քայլել են կարող, ո՛չ, առավել եւս, վազել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ