RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1294, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 2022-Ի «ՆԱՇԵՐ» ՄՐՑԱՆԱԿԸ` ՆԱԻՐԻ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ

Հ.Ծ.

«Նյու Յորք թայմսում» հրատարակված իր հոդվածում Փիթեր Լիբեյը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ի մրցանակաբաշխության արդյունքներով բեռլինաբնակ Նաիրի Բաղրամյանն արժանացել է 2022-ի «Նաշեր» մրցանակին, որ Դալլասի Նաշեր քանդակագործության կենտրոնը շնորհում է «այն արվեստագետներին, որոնք զարգացնում եւ ընդարձակում են քանդակագործության իմաստն ու հնարավորությունները»: Նաիրին ստանալու է 100,000 ամերիկյան դոլար եւ պատիվ է ունենալու առաջիկա գարնանը մասնակցելու Դալլասում կայանալիք հատուկ արարողությանը, որի ընթացքում նրան է շնորհվելու վերոնշյալ քանդակագործության կենտրոնի ճարտարապետ Ռենզո Պիանոյի նախագծած մրցանակը:

Նախկինում այդ մրցանակին արժանացել են Մայքլ Ռակովիցը, Դորիս Սալսեդոն, Իզա Գենզկենը, Պիեռ Հույգեն եւ ուրիշներ: Կենտրոնի տնօրեն Ջերեմի Ստրիկի խոսքերով, Բաղրամյանի աշխատանքի արժանիքներն առավել ուշագրավ էին հատկապես համավարակի պարտադրած սոցիալական մեկուսացման պայմաններում: «Խորապես պահպանելով իրեղեն կաղապարի ավանդական արտաքին տեսքն ու ձեւը, Բաղրամյանը կարողացել է ընդհանուր բովանդակությանը հաղորդել անձնական, ֆիզիկական շոշափելի կապի անհրաժեշտության կարեւորությունը, դրանով իսկ ընդարձակելով քանդակագործության հնարավորությունները»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ