RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021



Տեղադրվել է` 2021-10-14 23:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2793, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐԿԱԲԵԿՈ՞ՒՄ

Գ.Ա.

Հայ-իրանական հարաբեությունների մեջ սեպ խրելու եւ իրանական կողմին «դասեր տալու» նպատակով, ադրբեջանական Թուրան գործակալության տնօրեն Միհման Ալիեւն օրերս BBC-ին տված հարցազրույցի ժամանակ, 44-օրյա պատրերազմում Ադրբեջանի տարած հաղթանակում կարեւորել է նաեւ Իրանի դերակատարությունն ու մատուցած ծառայությունները հատկապես Խուդաֆերինի շրջանում: Ըստ Թուրան գործակալության տնօրենի, դեռեւս 2016 թվականի փետրվարին Իրանի ու Ադրբեջանի միջեւ Խուդաֆերինի ջրամբարտակի շինարարության մասին ստորագրված եւ նույն թվականի սեպտեմբերին իրանական մեջլիսի կողմից օրենքի ուժ ստացած համաձայնագրից բխող պարտավորություններից ելնելով, Իրանին նախապես հաջողվել էր շինարարական աշխատանքների համար նախատեսված 250-300 քառակուսի կիլոմետրի հասնող տարածքից հեռացնել հայկական ուժերին, որի շնորհիվ էլ, ըստ Միհման Ալիեւի, ադրբեջանական զինված ուժերին, առանց բարդությունների, հաջողվեց հաղթահարել անցումն այդ տարածքներից, որոնք ականազերծվել էին հենց իրանցի գործընկերների ջանքերով:

Իսկ օրենքի ուժ ստացած համաձայնագրի 9-րդ հոդվածում կարդում ենքՙ «Ներկա պայմաններումՙ մինչեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, որը նախատեսված է ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերով, Իրանի Իսլամական Հանրապետությունը պարտավորվում է քայլեր ձեռնարկելՙ ապահովելու Ադրբեջանի Հանրապետության մասնագետների կողմից շինարարական աշխատանքների վերահսկողությունը եւ հետագա շահագործման աշխատանքներին վերջիններիս մասնակցությունը» :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ