RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021



Տեղադրվել է` 2021-10-14 23:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2875, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՁՆԱԳՐԻ ԴԵՖԻՑԻՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հայաստանում տեւական ժամանակ քաղաքացիները չեն կարողանում անձնագիր ստանալ: Նրանք, ովքեր ցանկանում են ստանալ նոր անձնագիր կամ մտադիր են անձնագիրը փոխել, կանգնում են խնդրի առաջ:

Քաղաքացիները մոտենում են Անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային բաժանմունք անձնագրի հետ կապված խնդիրները լուծելու, սակայն ստանում են բացասական պատասխան:

«Տղաս ընտանիքի հետ պետք է մեկնի երկրից եւ անձնագիրը փոխելու անհրաժեշտություն առաջացավ, քանի որ ժամկետը հաջորդ ամիս ավարտվում է, իսկ այդ դեպքում ինքը երկրում չի լինի, որ անձնագիրը փոխի, վիզան էլ տալիս են այնքան ժամանակով, ինչքան անձնագրի ժամկետն է: Դիմեցինք Էրեբունի վարչական շրջանի անձնագրային բաժանմունք, այնտեղից պատասխանեցին, որ անձնագիր չունեն եւ եթե հարցը հրատապ է դիմենք «Օվիր»,- մեզ հետ զրույցում ասում է Վարդուհի Մնացականյանը :

Զրուցակիցներիցս մյուսը Էջմիածնի բնակիչ էր, որը այս հարցով մոտեցել էր Անձնագրային եւ վիզաների վարչության Էջմիածնի տարածքային բաժանմունք, որտեղից պատախանել են, որ հիմա անձնագրի տպագրության համար նախատեսված թուղթ դեռ չկա, ու պետք է սպասել: 33-ամյա Անին ասում է, որ Անձնագրային բաժանմուքնում նշել են, որ դեռեւս տեղեկեություն չունեն, թե երբ կստանան անհրաժեշտ միջոցները անձնագիր տրամադրելու համար, քանի որ վերջին մի քանի օրերը ոչ աշխատանքային են եղել, ապա առաջարկել են դիմել Անձնագրային եւ վիզաների վարչությունՙ «Օվիր»:

Փորձեցինք մանրամասներ ճշտել նույն վարչության թեժ գծի հեռախոսահամարով, սակայն ոստիկանության կայքում գրանցված հեռախոսահամարը երկու օր անդադար զբաղված էր:

«Ցանկանում էի նոր անձնագիր վերցնել, որովհետեւ իմ անձնագրի ժամկետը լրացել էր, ասացին, որ տեխնիկական պատճառով մենք չենք կարող ձեզ ընդունել: Հարցրեցիՙ գուցե դիմե՞մ Աջափնյակ համայնքի բաժանմունք, պատասխանեցին, որ ոչ, խնդիրը ամբողջ Հայաստանում է»,- պատմում է 27-ամյա քաղաքացին:

Անձնագրի դեֆիցիտից խուսափելու համար ավելի վաղ լուծումներից մեկի մասին խոսել է նույն վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը : Նա առաջարկում էր կազմակերպել բիոմետրիկ համակարգի մրցույթ, մատակարարող ընկերության հետ ավելի երկարաժամկետ պայմանագիր կնքել, օրինակՙ 10 տարի ու եւս 5 տարի երկարացնելու պայմանով:

«Երկարաժամկետ պայմանագիրը հարցի հիմնական լուծումներից մեկն է: Մատակարարողի համար պետք է կանխատեսելի լինի իր բիզնեսը, պետության համար էլ պետք է մատակարարողը կանխատեսելի գործընկեր լինի: Թե չէ կնքում ենք մի տարով, մի տարին ավարտվելուց առաջ մրցույթ ենք հայտարարում, մրցույթը չավարտված մեկ այլ կազմակերպություն բարձր գին տվեց, տեղի չունեցավ..... Պատկերացրեք պետական փաստաթուղթը, որը ոչ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների մեղքով կարա առաջանա, այսինքն խնդիրների ու բացերի պատճառով, որ անպայման պետք է մրցույթ լինի, առաջանան նմանատիպ խնդիրներ», - ասում էր Բիչախչյանը:

2011 թվականից Հայաստանը պայմանագիր է կնքել լեհական ընկերության հետ: Լեհաստանից պատրաստի գրքույկները ուղարկվում են Հայաստան, այստեղ արդեն անհատականացվում եւ լուսանկար է ամրագրվում անձնագրային տպարանում:

Ոստիկանության պաշտոնական կայքում մինչեւ օրս չկա հիմնավոր տեղեկություն, թե ինչու քաղաքացիները չեն ստանում անձնագրեր: Ոստիկանությունից միայն հայտնում են, որ կորոնավիրուսով պայմանավորված մատակարարման խնդիր է առաջացել, սակայն իրական խնդիրը չեն մանրամասնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ