RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021



Տեղադրվել է` 2021-10-14 23:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 3102, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ԻՐԱՐ ԿԱՊՈՂ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՃԱԿԱՏԱԳԱՐԱԿԱՆ ԿԼԻՆԻ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Եթե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ ենթակետի իրագործման մասով Հայաստանն ու Ադրբեջանը սկսեն աշխատանքներ տանել, հարցականի տակ կդրվի Քաշաթաղի ու Շուշիի շրջանի մի քանի գյուղերի ճակատագիրը: Հայտարարության վերոնշյալ կետը ենթադրում է 5-ամյա ժամկետում Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի կառուցում: Ադրբեջանը վերջերս այդ մասին հաճախ է ակնարկում, Հայաստանում ու Արցախում հրապարակային հայտարարություններ, հրապարակումններ ու քննարկումներ չկան: Եթե նոր ճանապարհ կառուցելու կետը կյանքի կոչվի, ապա մեծ է վտանգը, որ երթուղուց կարող են դուրս մնալ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Սուս եւ Աղավնո գյուղերը, ինչպես նաեւ Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա, Տասը Վերստ գյուղերը: Իսկ դա կարող է նախ հայաթափման, ապա հայկական կողմիՙ նշյալ համայնքների նկատմամբ վերահսկողությունը կորցնելուն հանգեցնել:

Հարցը մոտ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էր բարձրացրելՙ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Երաշխավորո՞ւմ եք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման շրջանակներումՙ Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի այնպիսի երթուղի չի հաստատվի, որի պայմաններում մի շարք համայնքներ որեւէ կարգավիճակով չեն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ»,- Աբրահամյանի հարցին Փաշինյանը խուսափողական պատասխան էր տվելՙ պատճառաբանելով, թե ձեռքի տակ քարտեզ չկա, որ ավելի հստակ պատասխան տա: Նույն հարցը պատգամավորը գործադիրին նաեւ գրավոր էր ուղարկել: Կառավարական կաբինետից նրան միայն պատասխանել են, որ «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ ենթակետի շուրջ բանակցություններ չեն ընթացել»:

Իշխանությունը, փաստորեն, շրջանցել է պատգամավորի հարցի այն հատվածը, որը վերաբերում է գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չկորցնելու երաշխիք, հավաստիացում ստանալուն:

Արցախի իշխանամերձ աղբյուրներն «Ազգ»ին հայտնեցին, որ հարցն այս պահին չի քննարկվում: Հայտնի է միայն, որ եթե հանկարծ որոշեն նոր ճանապարհ կառուցել, ապա այն, ադրբեջանական կողմի պնդմամբ, Շուշիով չպետք է անցնի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ