RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021



Տեղադրվել է` 2021-10-14 23:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2713, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ

ՆԱԻՐ ՅԱՆ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը 2021 թվականի հուլիսի 16-ից կալանավորված է, բայց «Առուշ Առուշանյան» դաշինքով մասնակցելու է հոկտեմբերի 17-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություներին. Մրցակիցը «Քաղաքացիական պայմանագիրն» է, որն ամենուր առաջադրել է իր թեկնածուներին:

Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտարարել է, որ իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր ու անհնարին գործիքակազմերը` սկսած վարչական ռեսուրսի կիրառումից, վերջացրածՙ պոպուլիստական խոստումներով: «Բոլոր լծակներն օգտագործվում են, սեւ PR-նՙ առավել եւս, ու քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում դա իշխանության վերջին գործիքակազմն է»,- ասել է նախկին փոխքաղաքապետը:

Յոլյանը տեղեկացրել է, որ կան Գորիսին հարակից գյուղեր, որտեղ մարդկանց արդեն իսկ խոստացել են գյուղապետի պաշտոն, կան հաստատություններ, որտեղ ոմանց խոստացել են տնօրենի պաշտոն, խոստացել են նաեւ ամբողջությամբ փոխել աշխատակազմերը:

Նշենք, որ ՔՊ պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանը հարցականի տակ է դրել արցախյան 44-օրյա պատերազմում Առուշ Առուշանյանի մասնակցությունը:

Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը «Զանգեզուր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արմեն Խաչատրյանին ուղղված խոսքում ասել է. «Մեկը չկա՞, որ ասիՙ դու անօրինական, սուտ քարոզարշավով այս ընտրություններին ինչի՞ ես հանդես գալիս: Էդ որ խոսում ես, թե Առուշանյանը չի կռվել, ես Առուշանյանի կռված ընկերներից եմ, երեւանցի տղա եմ, եկել էի Գորիսը պաշտպանելու, քեզ ինչի՞ մի օր չտեսա, ո՞ւր էիր դու: Բա մարզպետն ինչի՞ չի խոսում, պարոն Մելիքսեթ, ինչի՞ չես խոսում, ինձ էլ չե՞ս տեսել, հետս խրամատում չե՞ս խմել: Մարզպետ, քեզ կամանդիր ենք ասել, Առուշանյանը չի՞ կռվել: Կամազներով ապրանք չե՞նք բերել, զինվորին մի հատ կոնֆետ տված կա՞ս:

Նոյեմբերի 5-ին բոլորդ դիմավորելու եք նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանին: 9400 անձՙ 22 հազար ընտրողներից եկել, ստորագրել են, ես դատարան եմ ներկայացրել ստորագրությունները»:

Պահեստազորի գնդապետ Գրիգոր Ղազարյանն էլ հայտարարել է. «Պարոն Խաչատրյան, կարգի հրավրավիրեք ձեզ, եթե իմանամ Գորիսում մի ծառ ես տնկել, քեզ համար մատաղ կանեմ: Մարզպետ Մելիքսեթ Պողոսյան, մենք միասին մարտական ուղի ենք անցել, ինձ լսիր, ճիշտը պատմիր այդ ՔՊ-ականներին»:

Առուշ Առուշանյանի մարտական ընկեր Արա Առաքելյանն էլ պատմել է, որ պատերազմի ժամանակ Առուշանյանը Ջրականում է եղել, զինվորներին նաեւ ապահովել է սննդով:

«Մեր դարավոր թշնամու,մեր երեխեքին մորթողների, մեր երեխեքին վառողների, կոտորողների, մեր սերունդը վերացնողների դեմ կռված 4 հերոս տղերքին ինչո՞ւ եք բռնել»,-հարցն իշխանություններին է ուղղում Արա Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Սյունիքի 4 համայնքապետերըՙ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը կալանավորված են:

Ընդդիմադիր դաշտը նրանց ձերբակալումն ու կալանավորումը համարում է քաղաքական հետապնդում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ