RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021



Տեղադրվել է` 2021-10-14 23:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2977, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Դոկտ. ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Թեհրան

2021 թ.-ի Սեպտեմբերի 28-ից, 5 օրվա ընթացքում տեղի ունեցան Թեհրանի Հայոց թեմի բարձրագույն մարմնիՙ Պատգամավորական Ժողովի նիստերը, որտեղ ներկայացվեցին ու քննարկվեցին թեմի գործադիր մարմնիՙ Թեմական Խորհրդի,Կրոնական Խորհրդի եւ Քննիչ Մարմնի 28 ամսվա գործունեությունը: Կարծում եմ մեր համայնքի ու աշխարհի հայ հասարակության քաղաքական, մշակութային ու հասարակական ակտիվիստներին միգուցե հետաքրքրի մեր համայնքի որոշ հիմնական հարցեր: Առայժմ կներկայացնենք մի շարք նման հարցերի վերնագրերը եւ կաշխատենք հերթականությամբ ներկայացնել յուրաքանչյուրն առանձին գլխի տակ:

Այդա Եադգարյանի հարստության (որը կազմում է մոտ 6-7 միլիոն եվրո) տոկոսները պետք է տրվեն Թեհրանի թեմին:

Արցախի Սասուն փակ բաժնետիրական ընկերությունը վաճառվել է ու մեր թեմի բաժինը 63000 դոլար է:

Թեմական Խորհրդի կողմից պետական օգնությունները խտրականությամբ են բաժանվում հայկական միավորներին:

Համայնքը չգիտի ինչու տարեկան 39600 դոլար որպես տուրք պարտադիր պետք է հանձնի Անթլիասի կաթողիկոսությանը:

«Պայման» պարբերականին, որը գտնվում է ՀՅԴ հսկողության ներքո, մեկ տարվա համար տրամադրվել է 376 միլիոն թուման:

Լիլիթ Տերյանը իր շենքը կտակել է առաջնորդարանին:

Ձգձգում են «Վաչե Հովսեփյան» համալիրի տարածքի տրամադրումը Հայասատնի Հանրապետության իշխանությանը, որպեսզի նակարողանա կապիտալ ներդնի ու գեղեցիկ դեսպանատուն կառուցի:

Թեմական խորհուրդը Կրթական խորհրդի ցուցումով ուզում է ազատել եւ դուրս հանել ազգային չորս ենթակառույցներիՙ Նարմաքում Արմենուհի միության մասնաճյուղը, Ազգային գրադարանը, Կարիքավորներին օժանդակող մարմնի գրասենյակը եւ Աշխարհատսների հայկական կենտրոնը:

Իբրեւ թե ուսումնասիրվել է հայ աշակերտների պարսկական դպրոցներ հաճախելու պատճառները, սակայն չի ներկայացվում:

Քսան տարուց ավել է, որ Ավետիսյան բուժարանը վնասով է աշխատում, այժմՙ տարեկան մոտ մեկ միլիարդ թուման բացով,սակայն կրկին դեռ հույսեր են փայփայվում, որ... լավ կլինի:

Հայ ամուսնացած զույգերի 33 տոկոսը բաժանվում է:

Ավելի քան 25 տարուց ավել է, որ գործադիր մարմինը չի կարողանում հանգստարանում հանգուցյալների գրքույը, որտեղ հանգուցյալների անուն-ազգանունը եւ գերեզմանատեղի հասցեն նշված կլինի, պատրաստել:

Թեմի առաջնորդը, երբ ՀՀ տնտեսության նախարար պրն. Վահան Քերոբյանը պետության հրավերով գտնվում էր Թեհրանում, անհիմն ձեւով նրան իրավունք չի տվել այցելել առաջնորդարան:

Թեմի առաջնորդի ամսական աշխատավարձը 3000 դոլար է, իսկ քահանա հայրերինըՙ 170 դոլար կամ 4800000 թուման:Սրբազան Հայրը ասում է, որ քահանահայրերը գումարի համար չեն աշխատում:

Վերոհիշյալ հարցերի շուրջ կսկսենք առանձին-առանձին ավելի մանրամասն ներկայացնել: Հետեւեք մեզ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ