RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021



Տեղադրվել է` 2021-10-14 23:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2667, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՔՍԻՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԳՆԵՐԸ` ԱՃՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

300 կամ 400 դրամի փոխարեն 700-ից 800 է այս պահին նվազագույնը: Սակագինը 1,5-2 անգամ ավելացել է, ստիպված կրկնակի ենք վճարում շատ կարճ ճանապարհի համար: Էլ չասեմ, որ «դոմինոյի էֆեկտը» գործեց, մասնավոր տաքսիստները բաց չթողեցին հնարավորությունը եւ նույնպես ավելացրեցին իրենց ծառայությունների արժեքը:

Երեւանյան տաքսիների ուղեվարձը նկատելիորեն թանկացել է, տաքսիով ուղեւորությունը թանկ հաճույք է դարձել, ուղեւորներն էլ սովորականից ավելի երկար են սպասում իրենց պատվիրած մեքենային:2021 թվականի օգոստոսին, 2020 թվականի օգոստոսի համեմատ, արձանագրվել է սակագների 1.8% գնաճ:Տրանսպորտի գները բարձրացել են 10%-ով, որը հիմնականում պայմանավորված է տաքսի ծառայությունների սակագների բարձրացմամբ:

Քաղաքացիները բողոքում ենՙ եթե նախկինում սակագների ավելացումը «պիկ» ժամերին սպասելի էր եւ արդարացված, ապա հիմա այդ մեխանիզմը գործում է բոլոր եղանակներին եւ անգամ համեմատաբար հանգիստ ժամերին:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքովՙ տաքսի ծառայությունների գնագոյացման վրա ազդում են ե՛ւ բնակլիմայական պայմանները, ե՛ւ երթեւեկության վիճակը, ե՛ւ վառելիքի գները:

Չիլինգարյանի համոզմամբ, խնդիրներ առաջացան, երբ շուկա մտան օնլայն տաքսիները, որոնք սկսեցին գին թելադրել, ընդ որում` գները սկզբում այնքան իջեցրին, որ ավանդական տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները կամաց-կամաց շուկայից դուրս մղվեցին, եւ երբ օնլայն տաքսիներն արդեն գրավեցին ողջ շուկան, սկսեցին ծառայությունների դիմաց պահանջվող գինը բարձրացնել:

«Սակագինը ես չեմ որոշում: Թե օրվա կամ գիշերվա այս կամ այն ժամին ձեզնից որքան գումար կգանձվիՙ որոշում է համակարգը»,- ասում է բջջային տաքսի-ծառայություններից մեկում որպես վարորդ աշխատող Կարենը,ավելացնելով. «Եթե տաքսի պատվիրեք, օրինակ, քաղաքի կենտրոնից մինչեւ որեւէ ծայրամաս, ապա ծանրաբեռնված ժամերին համակարգը, հավանական է` սովորականից 500-600 դրամ ավելի պահանջի: Այսինքնՙ 9-10 կմ-ի համար 1200 դրամի փոխարեն ստիպված կլինեք 1500-1800 դրամ վճարել: Եթե համակարգն այդպիսի սակագին է տալիս, նշանակում էՙ ճանապարհները ծանրաբեռնված են, ամբողջ կենտրոնում խցանումներ են, եւ տաքսի նստողները շատ են այդ ժամին»:

Երեւանի բանուկ հատվածներում, որտեղ սովորաբար կայանում են տաքսու վարորդները, օրվա երկրորդ կեսին ազատ մեքենա հնարավոր չէր գտնել: Կենտրոնում առավելագույնը 10 րոպեի ճանապարհը 20 րոպեում անցնող, նվազագույն գումարը կրկնապատկող տաքսի ծառայություններն, ըստ անցորդների, քիչ չեն, ըստ նրանցՙ այդպես են սկսել աշխատել ոչ միայն անհատ վարորդները, այլեւ օնլայն տաքսի ծառայությունները:

«Հաճախորդը տաքսի պատվիրելիս նախապես գիտի, թե որքան է վճարելու եւ կարող է հրաժարվել ծառայությունից»,-մեզ հետ զրույցում նշեց վարորդներից մեկը:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով, տաքսի ծառայությունների որակի մեջ անհրաժեշտ է շուտափույթ փոփոխություն իրականացնել, ինչը բխում է նաեւ երթեւեկության մեջ գտնվող քաղաքացիների անվտանգության պահանջից, հետեւաբար ծառայություն մատուցողները պետք է ունենան որոշակի կանոններ եւ չափանիշներ: Ըստ նրա` տաքսիները պետք է տարբերվեն նաեւ գունային ֆոնով, տարանջատվեն մյուս տրանսպորտային միջոցներից, վարորդները պետք է առաջնորդվեն իրենց համար նախատեսված չափորոշիչներով: Բայց որակի բարձրացումը տաքսիների պարագայում անշուշտ պետք է բերի գնի բարձրացման, դրանք հարցեր են, որոնք անպայման պետք է կարգավորվեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ