RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2021-10-14 23:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1632, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՆՎԵԼ ԱԴԱՄՅԱՆ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ, 13.10.2021

Ցավով լսեցի Լոնդոնից Մանվելի մահվան լուրը եւ իսկույն գրելու պահանջ զգացի, կարծես թե նրա հետ խոսելու ցանկություն էր, նրան հիշելու, հարազատներին ցավակցելու, հանրությանը մի ավելորդ անգամ ներկայացնելու Մանվելի անզուգական կերպարը:

Ցավոքՙ ավելորդ չէ, քանզի նա այլեւս չի լսի, այլեւս չի շիկնի գովեստներից ու գնահատանքից, որոնց ավելի քան արժանի է, բայց այդ բոլորից խուսափող համեստ, միշտ «թիկունքում», միշտ արդարամիտ, հայրենասեր եւ սկզբունքային:

Երկարամյա իմ գործունեության ընթացքում բազմաթիվ են ծանոթներն ու մտերիմները, որոնք իրենց տեղն ու դերն են ունեցել հասարակական կյանքում, բայց ոչ մեկը Մանվելը Ադամյանը չի եղել ոչ անվան կամ ազգանվան պատճառով, այլ իր հազվագյուտ անձնական, ազգային, քաղաքական, հայրենասիրական, սկզբունքայնության եւ նվիրումի առումով:

Մանվելը մի կշռաքար էր, մի ծանր հրետանի, իր կուսակցության (Ս.Դ. Հնչակյան) ու սփյուռքի համատեքստում, որը օգնում էր լուծել յուրաքանչյուր թնջուկ, անաղմուկ ու հեզասահ:

Գրագետ, բանաստեղծ, գրքերի հեղինակ, հետաքրքիր զրուցակից, բոլորի կողմից սիրված եւ ընդունված ու համեստության տիպար:

Մանվելն անզուգական ամուսին էր, օրինակելի ու սիրող հայր, սակայն ճակատագիրը դաժանորեն վարվեց նրա հետ, խլելով նրա աննման որդունՙ Հակոբիկին:

Մանվելը երկատվեց... եւ եթե ունեցել էր կյանքի դժվար օրեր ու տոկացել, այս պարագայում գաղափարի, սկզբունքի ու հավատի հարց չէր...

Մանվելի կորուստը մեծ էր, ավելի քան մեծ: Այս ցավի հետեւանքով Մանվելը լռեց թե սփյուռքի, թե հայրենիքի համար, առավել եւս այս ժամանակաշրջանում, երբ քաղաքական գործչի, սթափ դատող, ես-ն անտեսող, փորձ ունեցող հայորդիների կարիքըՙ օդ ու ջրի նման ցպահանջ է:

Քեզ հավերժ խաղաղություն, իմ ընկեր ու ազնիվ բարեկամ:

«Ազգ»ը ցավակցում է տիկին Լիլիթ Ադամյանին, դստերը, մյուս հարազատներին եւ Ս.Դ.Հնչակյան կուսակցության անդամներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ