Չորեքշաբթի, Օգոստոսի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՙ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ Ո՛Չ ԲԱՆԱԼԻՆ, Ո՛Չ ԷԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆ ՈՒՆԻ

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաղաղության ու սիրո մասին կարգախոսներով 2018-ին իշխանության եկածները 44-օրյա պատերազմի ժամանակ գոնե մեզՙ լրագրողներիս հետ մասնավոր զրույցներում անկեղծանում էին, թե վայ-հարեւանների հետ խաղաղ օրակարգով ապրելն անհնար է: Ճիշտ էՙ նրանց մեծ մասը չէր տեսնում, թե սահմանին ու մարտադաշտում ինչ է կատարվում, բայց գոնե լսում էին, թե ինչ վայրագությունների են ենթարկվում մատղաշ, հաճախ աղջկա ձեռք բռնել չհասցրած 18-ամյա տղաները: Պատգամավորների քիչ մասն է տեսել ու լսել անօդաչու թռչող սարքերի զարհուրելի, մահվան գույժը բերող ձայնը: Իսկ դրանք պատերազմի օրերին թափվում էին վարար, հորդառատ անձրեւի պես, բայց ի տարբերություն անձրեւի, ոչ թե հովացնում էին արյունից լերդացած ու ռումբերից շիկացած հողը, այլ մոխրացնում էին բոլորին միանգամից ու մի հարվածով:

Ադրբեջանցիների ու թուրքերի հետ խաղաղ ապրելու օրակարգը, իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի երեւան բերել: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի թեզն էրՙ «Խաղաղություն, հաշտութուն, բարիդրացիություն»: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, սակայն, որ հաշտության հասնելու բանաձեւ ուներ, իսկ դա կյանքի կոչելը կոնկրետ, խիստ հասեցական ճանապարհային քարտեզով էր հիմնավորում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության հասնելու ո՛չ բանալին ունի, ո՛չ էլ, ըստ երեւութին, դրան հասնելու ճանապարհից է գլուխ հանում:

Խաղաղ համակեցություն հաստատելու հարցում Ադրբեջանի դիրքորոշումը միանաշնակ է. ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն (ներառյալ Արցախը) ու իրենց բաղձալի «Զանգեզուրի» միջանցքը տրամադրել: Այդ դեպքում, ասում են ադրբեջանցիները, ոչ միայն հաշտ-համերաշխ, այլեւ «քիրվայավարի» կապրենք:

Ըստ իսՙ Թշնամու հետ «երկխոսելու» միակ լեզուն բռունցքն է: Քեզ սպանել, վերացնել, Երկիր մոլորակի վրայից ջնջել ցանկացողի հետ հարաբերվելու միակ հարթակը մարտադաշտն է, լեզունՙ ուժը: Ուժեղ եղար, ուրեմն իրՙ քեզ ոչնչացնելու փափագը կշարունակի անհաս երազանք մնալ, փոքր-ինչ տեղի տվեցիր, քեզ էլ, տունդ էլ, երկիրդ էլ, տարիներով շահած-պահած պետությունդ էլ սրի կմատնի: Խաղաղությունն, իհարկե, անգին, որեւէ այլ բանի հետ չհամեմատվող երեւույթ է, բայց դրան հասնելու ճանապարհը, ցավոք, բռունցքն է: Ուժեղ եղար, թե՛ հաղթող, թե՛ տիրացող կլինես: Կտիրանաս ոչ միայն հաղթանակիդ ու ժողովրդիդ տիրություն կանես, այլեւ անգամ ծանր, արյունալի պատերազմներով ձեռք բերած հաղթանակի նպատակի անունը «խաղաղություն» կդնես ու ի ցույց աշխարհի կգոռաս, թե միայն ինձ չէ, բոլորին եմ խաղաղություն բերել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՙ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ» ՔԱՐՏԵԶԻՆ

Հաջորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԺԱՑՈՒՄԻՑ ԱՆՑՈՒՄ ԴԵՊԻ ԳՈՅՈՒԹԵՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԺԱՑՈՒՄԻՑ ԱՆՑՈՒՄ ԴԵՊԻ ԳՈՅՈՒԹԵՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաթուղթը գաղտնի պահելը, ցավոք, ավելի արժանահավատ են դարձնում Բաքվից հնչող հայտարարություններ. Սուրենյանց

26/08/2025

«Միջանցքային» հայտարարություններ՝ Բաքվից Վաշինգտոնյան հանդիպումից հետո հրապարակված հայկական և ադրբեջանական պաշտոնական մեկնաբանություններում կա մի վտանգավոր հակասություն։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն...

ԿարդալDetails

«Միջանցքային» հայտարարություններ Բաքվից. Սուրեն Սուրենյանց

26/08/2025

Արփի Դավոյան, եթե դուք կամ հատուկ մարդիկ աշխատում եք Հաղարծին վանքը նկարելու և համացանցում տեղադրելու համար, գոնե ճանաչեք և տարբերեք մեր վանքերը. Տեր Արտակ քահանա Միրզոյան

26/08/2025

Բաքուն ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը, պետք է կանխել․ դիմում՝ Գերմանիային

26/08/2025

Լոնդոնը սկսու՞մ է Թրամպի ուղին «քանդելու» գործընթացը. Հակոբ Բադալյան

26/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական