RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1764, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԼՈՒԽՆԵՐՍ ԿԱԽ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԾՎԱՏՈՒՄԸ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորհրդարանի միջացնքներում նստածՙ լրագրողներն ու օպերատորները քննարկում էին սահմանին տիրող իրավիճակը: «Փաստորենՙ Ադրբեջանն ի՛նչ ուզում, ստանում է»,- ասում էր մեկը, «է՜հ, մեր ձեռքին ի՞նչ կա, թուլացել ենք»,- շարունակում էր մյուսը, «Հույսը նորից Ռուսաստանի վրա է»,- վրա էր բերում մյուսը: Խոսակցությունները երբեմն-երբեմն միջամտվում էին պատգամավորների հետ հարցուպատասխանովՙ տեսախցիկների առաջ, կամ առանց դրա: Երկու դեպքում էլ սակայն բովանդակությունը չէր փոխվում: Ազգային ժողովի տաքուկ կաբինետներում ու միջանցքներում ազգընտիրներն ու նրանց խոսքերը հասարակությանը մատուցողները քննարկում էին սահման գծող տղաների գործած սխրանքի չափը, նրանց գերի ընկել-չընկնելու ու արկի ընկնելու ժամանակ ողջ մնալու հավանականությունը:

Մինչեւ զինվորականները պայքարում են ամեն մի միլիմետր հողակտորի համար, խորհրդարանում կարմիր գորգերի վրա խրոխտ քայլվածք ցուցադրող պատգամավորներն ու պատգամավորուհիները մտորում ենՙ հերթական անգամ ո՞ւմ մեղադրել կորցրած տարածքների, պարտության, զոհերի, վիրավորների ու մնացած ամեն ինչի համար:

Ազգային ժողովի օրինակը կարելի է տարածել մյուս բոլոր գերատեսչությունների, բնակելի շենքերի, բակերի ու տաղավարների վրա: Փոխանակ մտածելուՙ ով ինչով կարելի է զորավիգ ու օգտակար լինել պետությանը, առողջ, զենք բռնել իմացող տղամարդիկ քննարկում են մյուս տղամարդկանց գերի ընկնել-չընկնելու հարցը:

Տպավորություն է, թե բոլորը համակերպվել են, որ հակառակորդը գալու է ու հատ առ հատ գրավի սահմանամերձ բոլոր համայնքները, իսկ մենք գլուխներս կախ շարունակելու ենք քննարկել հայրենիքի ծվատումը: Համակերպվենք, որ շահած-փայփայած պետությունը կորցնում ենք հանգիստ, առանց ջղաձգումների: Սա, իհարկե, ո՛չ թմբիր, ո՛չ էլ ուժերի ջլատում է, սա ընդամենը պետական մտածելակերպի բացակայության հետեւանքն է, ինչը մեզ տարիներ ի վեր սնուցել են պետականամետ գաղափարներից զուրկ չինովնիկները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ