RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1409, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՇԵԼՈՎ ՎԱՆՈՅԻՆ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Մեծարգո խմբագիր

Օրերս կայացավ Վանո Սիրադեղյանի հիշատակին նվիրված հանդիպում, եւ չնայած ցանկությանսՙ առողջական վիճակիս պատճառով ներկա լինել չկարողացա:

Ասելիքս կարճ էր, բայց անպայման ուզում էի մի փաստՙ կապված Վանո Սիրադեղյանի հետ, հրապարակել:

Տարիներ առաջ, երբ նախկին Սպանդարյան, այժմՙ Արամի փողոցի տներն ու հողերը վաճառքի հանվեցին, իմ գործընկերոջ հետ գնեցինք մի հին տուն նույն տեղում նորը կառուցելու նպատակով: Քառահարկ բնակելի մի շինություն կառուցելու մեր ծրագիրն ու ցանկությունն այնպիսի փոթորիկ ու ըմբոստություն առաջացրին ճարտարապետների մոտ, որ գործը հասավ Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանին: Վերջինս թույլ տվեց կառուցել քառահարկ շենք, բայց ասելիքս, շնորհակալանք ու գնահատանք հայցելուց բացի, ունի մեկ այլ կարեւոր միտում, որը թող արժեւորի ընթերցողը:

Երբ քաղաքապետը խոսեց ճարտարապետների հետ, որոնց մեջ պատրիարքը Մուշեղյանն էր, Սիրադեղյանն ասաց. «Այս կրքոտությամբ պայքարեք, որ այդ տարածքում կառուցվեն 4-5 հարկանի շենքեր, եւ փողոցը կփրկեք բարձրահարկերից»: Ինչպես ասում են. «Հեռուն էր տեսնում...»:

Հավելեմ, որ Վանոն, վարչարար լինելուց բացի, իր տարեկիցների մեջ ամենահաջողակ նովելիստն էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ