RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-23 14:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 983, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ՝ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի եւ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» Հանրային կապերի եւ զարգացման բաժնի ղեկավար Նարինե Գալստյանի, Ֆոնդհայթայթման եւ դոնորների հետ հարաբերությունների պատասխանատու Սոնա Բաղդասարյանի հետ հանդիպման ընթացքում հայտնի է դարձել, որ հյուպատոսությունն առաջիկայում կկազմակերպի արվեստի գործերի ցուցահանդես, որի ողջ հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»։

Այս պահին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» ունի 4582 շահառու, որից 4165-ը գրանցվել են 44-օրյա պատերազմից հետո, հատուցում է տրամադրվել շուրջ 109,000,000 ամերիկյան դոլարի չափով։

Հիմնադրամի շահառուների 86%-ը (3948) զոհված հերոսներ են, 2%-ը (76)՝ անհետ կորածներ, 12%-ը (558)՝ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողներ։

Հիմնադրման օրվանից հիմնադրամը ստացել է շուրջ 23 միլիոն ամերիկյան դոլար նվիրատվություն, որի 70%-ը՝ Հայաստանից, մնացածը՝ աշխարհի 70-ից ավելի երկրներից։ Նվիրատվությունների մեծ մասը հավաքագրվել է արցախյան վերջին պատերազմի ընթացքում եւ հետո։ Մնացած միջոցները գոյանում են Հայաստանի և Արցախի բնակիչների աշխատավարձների պարտադիր վճարներից (2017թ․-ից սկսած հավաքվել է 106 միլիոն ամերիկյան դոլար գումար)։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ