RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021



Տեղադրվել է` 2021-12-02 23:32:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2709, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՄԻԿՐՈՆՆ ԱՐԴԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԱՄՆ-ՈՒՄ Է

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Չորեքշաբթի հայտնի դարձավ , որ կորորնավիրուսի Օմիկրոն տեսակը Հարավային Աֆրիկայից թափանցել է նաեւ Կալիֆորնիա, ինչը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ը բոլոր քաղաքացիների համար խստացնի մուտքի համար պարտադիր թեսթի պայմանները: Մեկուսացված վարակակիրը նոյեմբերի 22-ին է Հարավային Աֆրիկայից ժամանել ԱՄՆ, պատվաստված է եղել եւ հիվանդությունը թեթեւ է տանում, հաղորդում է n-tvՙ հղում անելով երկրի առողջապահության գերատեսչության տեղեկությանը: Անցյալ հինգշաբթի Հարավային Աֆրիկան իրազեկել էր իր երկրում հայտնաբերված Օմիկրոն նոր տեսակի մասին, աշխարհն էլ սահմանափակել էր այդ երկիր մուտքն ու ելքը, բայցՙ մասնագետները համոզված էին, որ վարակի նոր տեսակը ժամանակի ընթացքում կհասնի տարբեր անկյուններ: Երեկ հայտնի դարձավ, որ վարակակիր կա նաեւ Բեռլինում, Եվրոպայի մի շարք քաղաքներում: Մեծ Բրիտանիայի աշխատանքի նախարարն այդ առիթով հայտարարեցՙ «մի՛ համբուրվեք նրանց հետ, ում չեք ճանաչում»: Նախարարի հորդորը դարձավ մեդիայի քննարկման նյութ: Վարակաբանները հաստատում են, որ կորոնավիրուսի հիշյալ տեսակը նախորդների համեմատ առավել արագ է փոխանցվում: Իսկ թե Օմիկրոնն առավե՞լ վտանգավոր տեսակ է, դեռ ուսումնասիրում են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ