RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021



Իրանական օրագիր

Տեղադրվել է` 2021-12-02 23:32:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2629, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մերձավորարեւելյան տարածաշրջանում միջուկային ծրագրերի մասշտաբայնացումը սպառնալիք է ողջ աշխարհի համար: Եվ Իրանի միջուկային գործունեության ընթացը վերահսկելու նպատակով 2015 թվականին ստորագրված փաստաթուղթն այդ սպառնալիքը չեզոքացնելու նպատակ ուներ: Սակայն Դոնալդ Թրամփի կառավարության կողմից տվյալ փաստաթղթից միակողմանի հրաժարվելը սպառնալիքների նոր դուռ բացեց միջազգային հանրության առջեւ:

Դա նշանակում է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին (ՀԳՀԾ) վերադառնալու ուղղությամբ որեւէ ձեռնարկում միջազգային հանրության կողմից պետք է դիտարկվի որպես փակուղուց դուրս գալու անհրաժեշտ քայլ:

Այսպիսով, բանակցությունների առկախումից հինգ ամիս անց վերսկսված հանդիպումը կարող է Իրանի համար միջազգային մեկուսացումից դուրս գալու, իսկ միջազգային հանրության համար միջուկային սպառնալիքների դուռը փակելու նոր հնարավորություն ընձեռել:

Սակայն, բանակցությունները վերսկսելու Իրանի ու ԱՄՆ-ի պայմաններն իրարամերժ լինելու պատճառով, Վիեննայի առաջին հանդիպման մասին քաղաքական վերլուծաբանների կանխատեսումներն սկզբնական շրջանում հուսադրող չէին Իրանը պահանջում էր չեղարկել Թրամփի նախագահության շրջանի պատժամիջոցներն ու ստանալ ամերիկյան կողմի հավաստիացումներն առ այն, որ ԱՄՆ հաջորդ իշխանություններն այլեւս չեն հրաժարվի ՀԳՀԾ-ից: Իսկ ԱՄՆ-ը պնդում էր, որ Իրանը պետք է ուրանի հարստացման աստիճանը հասցնի ՀԳՀԾ-ով նախատեսված ելակետային սահմանին, եւ սահմանափակի հեռահար հրթիռների արտադրությունը:

Այս իրարամերժ պահանջներից բխող պայմաններում, նոյեմբերի 29-ին Վիեննայում տեղի ունեցած երկժամանոց քննարկումներն արդեն իսկ հուսադրող կարելի է համարել, առավել եւս այն պատճառով, որ իրանական պատվիրակությունը բանակցային սեղանին ներկայացել էր պատկառելի թվականակով եւ հետընտրական Իրանում ձեւավորված երկրի բարձրագույն հոգեւոր իշխանությանը չընդդիմացող կառավարության կողմից գործուղված ներկայացուցչական կազմով:

Իսկ բանակցությունների օրակարգում պատժամիջոցների չեղարկման հարցի ներառումը կարելի է Թեհրանի նախնական ձեռքբերումը համարել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ