RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021



Տեղադրվել է` 2021-12-02 23:32:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1431, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՂՂԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԱՌԹԻՎ ԷՐԴՈՂԱՆԸ ՑԱՎԱԿՑԵՑ ԱԼԻԵՎԻՆ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խըզըի շրջանի «Գարահեյբաթ» ավիացիոն զինափորձարանում ուսումնական թռիչքներ կատարելիս վթարի էր ենթարկվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռ: Վթարի հետեւանքով մահացել էր 14 սպա, 2-ը վիրավորվել, այդ թվում մեկ գնդապետ, փոխգնդապետ, 5 մայոր, բուժծառայության կապիտան, 3 կապիտան, ավագ լեյտենանտ, լեյտենանտ, տեխնիկական աշխատող:

Քանի որ հայաստանյան լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են միջադեպին, ուստի կրկնությունից խուսափելու համար նշենք, որ վթարի առթիվ Թուրքիայի նախագահ Էրդողանը, պաշտպանության նախարար, գեներալ Հուլուսի Աքարը եւ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, դիմելով ադրբեջանցի գործընկերներին, հայտնել են իրենց ցավակցությունը:

Գալով թուրքական թերթերին, ապա դրանցից «Դունյան» վթարի օրը հրապարակեց մահացների լուսանկարները: Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, ապա նրանց, ըստ երեւույթին, գլխավորապես հետաքրքրում էր տնտեսա-ֆինանսական ճգնաժամի պատճառով հուսահատության մատնված ժողովրդական զանգվածների անելանելի վիճակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ