RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022



Տեղադրվել է` 2022-01-13 22:51:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2376, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՅԱՍՄԻՆ ԴՈՒՄ-ԹՐԱԳՈՒԹԸ ԿԾԱՌԱՅԻ ԱՐՑԱԽԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագութը այսուհետ պաշտոնապես կոչված է ծառայելու Մայր աթոռում: Ինչպես իրազեկ ենք դառնում ավստրիական Kathpress -ի տեղեկատվությունից, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի առաջարկով զալբուրգցի հայագետը գիտախորհրդատվական աշխատանք է կատարելուՙ հատկապես Մայր աթոռում գործող Արցախի հոգեւոր մշակութային ժառանգության պահպանման գրասենյակում: Յասմին Դում-Թրագութի գործունեությունը պիտի ներառի գիտաժողովների, հրատարակությունների, դասախոսությունների կազմակերպումը: Առաջիկա գլխավոր հանձնարարությունը 2022-ի մայիսին Վիեննայում անցկացվելիք ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությանը նվիրված գիտաժողովն ու ցուցահանդեսն են լինելու: Պրոֆեսոր Դում-Թրագութը Զալցբուրգի համալսարանին կից Քրիստոնյա Արեւելքի հետազոտական կենտրոնի ղեկավարն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ