RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022



Տեղադրվել է` 2022-01-13 22:51:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2353, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԻԵՎԻ ԳԱՅԼԱՅԻՆ ԱԽՈՐԺԱԿԻ ԴԻՄԱՑՙ ՄԵՐ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆ»

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում տեղական լրատվամիջոցներին հարցազրույցում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասինՙ հայտարարելով, թե այն պետք է ընդգրկի ամբողջ Զանգեզուրի շրջանը:

«Այս միջանցքով ե՛ւ երկաթուղի կանցնի, ե՛ւ ավտոմոբիլային ճանապարհ: Ապագայում նախատեսում ենք նաեւ էլեկտրահաղորդման գծեր անցկացնել դեպի Նախիջեւան, քանի որ էլեկտրաէներգիա արտահանելու մեծ ներուժ ունենք»,- ասել է նա:

Նա չի բացառել Ադրբեջանից «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջեւան գազատարներ անցկացնելու հնարավորությունըՙ «մի գիծըՙ Կապանով, մյուսըՙ Մեղրիով, մյուսն էլ, հնարավոր է, Սիսիանով անցնի»:

Ալիեւը խոսել է նաեւ Ջաբրայիլում 240 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայանի կառուցումից. «Խուդաֆերին եւ Գիզ Ղասալի էլեկտրակայաններում կարող ենք ստանալ 140 ՄՎտ էլեկտրաէներգիա, Քելբաջարում եւ Լաչինում կա մոտ 10,000 ՄՎտ պոտենցիալՙ կարող ենք քամու եւ էներգետիկ հզորություններ ստանալ: Ուստի նախատեսել ենք էլեկտրահաղորդման գծեր կառուցել: Հետագայում, գուցե, այնտեղով նաեւ գազատարներ անցնենՙ մի գիծը կարող է անցնել Կապանով, մյուսը` Մեղրիով: Մեկ գիծ կարող է անցնել Սիսիանով, հետեւաբարՙ Զանգեզուրի միջանցքը պետք է ընդգրկի ամբողջ Զանգեզուրի շրջանը»,- ընդգծում է Ալիեւը:

Ալիեւիՙ Զանգեզուրի միջանցքի մասին հայտարարությունները, ցավոք, այսքանով չեն ավարտվում: Առաջիկայում գուցե շատ ավելի կոշտ ու կտրուկ կարտահայտվի կամ, որ ամենացավալին ու ողբերգականն է, կգործի: Դրան զուգահեռՙ հայաստանյան իշխանություները շարունակում են պնդել, թե Հայաստանը «միջանցքային տրամաբանության հարց չի քննարկել եւ չի քննարկում»:

Սրանից զատՙ ավելի կամ պակաս, ՀՀ իշխանությունըՙ ի դեմս վարչապետի, չի հակադրվում Ադրբեջանի իր գործընկերոջը, ավելինՙ առհասարակ չի էլ արձագանքում Ալիեւիՙ իր ժողովրդի ախորժակը գրգռող հայտարարություններին: Իլհամ Ալիեւի հռետորաբանությանը Նիկոլ Փաշինյանը նաեւ կառավարության երեկվա նիստում չանդրադարձավ:

Տպավորություն է, թե Ալիեւը Հայաստանի համար ցավալի նոր քայլերի կամ գործողություների պլան է մշակում, իրագործում, իսկ մեր երկրի ղեկավարը, ցավին ու դավին անտեղյակ, կառավարության նիստում իր կաբինետի ներկայացուցիչների հետ մալուխի հարց է քննարկում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ