RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022



Տեղադրվել է` 2022-01-13 22:51:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2115, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ, Փարիզ

Երեկվա եւ այսօրվա հայերը

Աշխարհասփյուռ հայերի հիմնական նպատակն ի սկզբանե օտար հողում հայ ընտանիք ստեղծելը, հայկական ավանդույյթները պահպանելն ու իրենց զավակներին բարձրագույն կրթության տալն է եղել, որոնք դարձել են անվանի գիտնականներ, բժիշկներ, իրավաբաններ, գրողներ, նկարիչներ, քաղաքական գործիչներ:

Թե ՛Հայաստանում, թե՛ Սփյուռում շատերը հայտնի անուններ են, ոմանց մասին գրքեր են գրվել, ոմանք էլ համառոտ կենսագրականներով ընդգրկվել են Հայկական սովետական հանրագիտարանում, Վիքիբառարանում:

Վերջերս, ֆրանսահայ ճանաչված դեմքերՙ Հրայր Հրաչյանն ու Արա Գրիգորյանը , ֆրանսերեն լեզվով «Le Dictionnaire biographigue. Arme՛niens d hier et d aujourd hui» (Կենսագրական բառարան. Երեկվա եւ այսօրվա հայերը) վերնագրով գիրք են հրատարակել (680 էջ), ուր ընդգրկել են հանրությանը հայտնի 3200 անուն:

Երկուսն էլ նման գրքի հրատարակման փորձ ունեն: Տարիներ առաջ Հրայր Հրաչյանը լույս էր ընծայել «Cent et une figures de la culture arme՛nienne» (Հայ մշակույթի 101 դեմքեր) գիրքը, Արա Գրիգորյանըՙ «Dictionair de la Cause arme՛nienne» (Հայ դատի բառարան):

«Le Dictionnaire biographigue. Arme՛niens d hier et d aujourd hui» գրքի սկզբնաղբյուրը Հայաստանի վերջին քառահատորն է, բացի այդ, լրացուցիչ տեղեկություններ են քաղել արվեստաբան Շահեն Խաչատրյանի «Ֆրանսահայ կերպարվեստ», Ցիցիլյա Բրուտյանի «Սփյուռքի հայ երաժիշտները», Արծվի Բախչինյանի «Ծագումով հայ են», Ալբերրտ Փարսադանյանի «Հայը. կենսագրական մեկ տողով» գրքերից:

Կենսագրական բառարանի հեղինակները նշում են, որ այն կունենա շարունակություն: Նախատեսված է նաեւ կյանքի կոչել առցանց թվային տարբերակ:

Գրքում յուրաքնչյուր անհատի կենսագրությունը ներկայացված է 20-25 տողով, բացառապես մի քանի անուններիՙ Վեհափառ Վազգեն Առաջին, Վիկտոր Համբարձումյան, Շառլ Ազնավուր, Պատրիկ Դեւեջյան եւ ուրիշներ:

Ի դեպ, բովանդակության ու աշխարհագրական առումով, ֆրանսերեն առաջին կենսագրական բառարանն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ