RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 6. ԵՐԵԽԱ՞ ԵՍ

Այս զրույցը եւս առնչվում է հավատին եւ կրոնին: Այս անգամ եւս ստուգաբանություն-բանալին պտտենք երեխա բառի փականքի մեջ, բացենք բառի դռները եւ ներս մտնենք, տեսնենք, թե ինչ խորհուրդ ունի իր մեջ պարփակած առաջին հայացքից ամենասովորական երեխա բառը:

Թվում էՙ բոլորս գիտենք, թե ինչ է երեխան. «նորածին աղջիկ կամ տղա, փոքրահասակ աղջիկ կամ տղա»:

Այժմ տեսնենք, թե սկզբնապես ինչ է նշանակել երեխա բառը: Նախՙ բառը գրվել եւ հնչել է երախա եւ, որքան էլ զարմանալի է, նշանակել է «անկնունք, քրիստոնեական մկրտություն չստացած, չմկրտված անձ»: Երախայությունը, այսինքնՙ անկնունք լինելը, կապ չուներ տարիքի հետ. կային չափահաս երախաներ, որոնց մկրտությունը կատարվում էր չափահասության ժամանակ: Այսինքնՙ կարող էր լինել վաթսունն անց երախաՙ դեռեւս չմկրտված մարդ: Հնում ունեինք երախայացուցանել բառը, որը նշանակում էր «մկրտել»: Հետագայում, երբ սովորություն դարձավ մկրտությունը կատարել մանուկ ժամանակ, երախա (երեխա) բառն էլ ստացավ իր «մանկիկ, նորածին» նշանակությունը:

Սրանից էլ առաջացան «երեխայամիտ», «տղայամիտ» նշանակությունները, այսինքնՙ «երեխայի պես մտածող, մանկամիտ, անփորձ, միամիտ»:

Այժմ երախա բառը գրվում եւ արտասանվում է երեխա , երկրորդ ձայնավորը նմանեցվել է առաջինին, չնայած մի շարք բարբառներում պահպանվել է արտասանության երախա ձեւը:

Որոշ մեկնիչներ ուզում են բառի ծագումը կապել երախ բառի հետ: Այսինքնՙ «կաթնկեր, որ չունի բերան խոսելու համար»: Հր. Աճառյանը մերժում է դա եւ համարում փոխառություն ասորերենից: Սա ավելի հավանական է թվում, որովհետեւ մինչեւ գրերի գյուտը քրիստոնեական ծիսակարգը կատարվում էր ասորերեն կամ հունարեն:

Այնուամենայնիվ, երախան երեխա է, եւ կարեւորը բառի ծագումը չէ, այլ բուն նշանակությունը: Կարեւորը այսօր այն է, որ Հայաստանում ծնվեն շատ երեխաներ եւ ստանան հայեցի կրթություն ու դաստիարակություն, որ պաշտոնյաները երեխայամիտ չլինեն, այլ լինեն երեխայասեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ