RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
2020-08-07 22:15:33Օրենքը գերակա է (տեսանյութ)
2020-08-07 21:59:27Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցեցին 1 միլիոն ցուցանիշը
2020-08-07 15:30:43Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
2020-08-07 14:30:37Բեյրութի պայթյունը (տեսանյութ)


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ

Հայի բախտ ունենալ նշանակում է «բախտ չունենալ, անբախտ լինել»: Ինչո՞ւ է այսպես ստացվել. մի՞թե մեր ճակատագիրն է այդպիսինՙ բախտ չունենալ: Փորձենք պարզել պատճառը:

«Մարդու ընդհանուր բախտի եւ ճակատագրի, հաճելիի եւ ախորժելիի, համարձակության, երախտիքի եւ շնորհակալության հետ կապված բնիկ հնդեվրոպական նշանակումները հին հայերենում բացակայում են» , - գրում է Գեւորգ Ջահուկյանը իր «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» նշանավոր գրքում:

Տեսնենք, թե այս մասին ինչ է գրում Հրաչյա Աճառյանը իր «Հայերեն արմատական բառարան» կոթողային գրքում:

Բախտ - «բարի կամ չար պատահմունք, հաջողություն, ճակատագիր»: Բառի մյուս ձեւն է բաստ , որից ունենք չարաբաստիկ բառը: Փոխառություն էպահլավերենից:

Ճակատ բառը եւս փոխառություն է պահլավերենից, իսկ ճակատագիր -ը հայերեն կազմություն է:

Հաճելի, ախորժելի բառերը նույնպես փոխառություններ են իրանական լեզուներից, ինչպես նաեւ համարձակ -ը, շնորհ -ը եւ երախտիք -ը:

Ինչո՞ւ է այսպես: «Զգացմունքի եւ խառնվածքի հետ կապված նշանակումները, բնականաբար, նախնական բնույթի են եւ լայնորեն ներկայացված են հայերենի բնիկ հնդեվրոպական բառերի մեջ:

Վաղնջահայերենում լայն գործածության մեջ գտնվող մի շարք բառեր հետագայում փոխարինվել են ավելի տարածված նշանակումներով եւ իմաստափոխության են ենթարկվել կամ այդ բառերի փոխարեն հանդես են եկել փոխառյալ եւ անհայտ ծագման բառեր» , - գրում է Գ. Ջահուկյանը:

Կարող ենք եզրակացնել, որ բախտ բառի հայերենը կորցնելովՙ մենք զրկվել ենք նաեւ բախտից, համարձակ բառի հայերեն նախնականը կորցնելովՙ մենք կորցրել ենք նաեւ մեր համարձակությունը:

Այնպես որ, սիրելի հայեր, պետք չէ հայերենը խճողել օտար բառերով, մոռանալ մերը. հենց մոռանում ենք մերըՙ աստվածատուրը, Աստված էլ մոռանում է մեզ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ