RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
2021-01-19 16:58:19Պարզվում է` Pfizer-ը ճնշում էր գործադրել հաստատվելու համար
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ

Տեսնենք, թե ինչ կապ կա շրջան, շրջել, շուրջ եւ շուրթ բառերի միջեւ։ Առաջին երեք բառերի ցեղակցությունն ակնհայտ է. առաջին երկուսը կազմված են երրորդՙ շուրջ , բառով։ Շուրջ նշանակում է «բոլորտիքը, չորս կողմը», ինչպես նաեւՙ «գրեթե, մոտավորապես»։ Բաղադրյալ բառերում հանդես է գալիս երկու ձեւովՙ շրջ եւ շուրջ ՙ շրջել, շրջանակ, շրջմոլիկ եւ այլն, շուրջանակի, շուրջկալ, շուրջպար, շուրջօր, շուրջառ, վայրաշուրջ (պարապ ման եկող, դատարկապորտ) եւ այլն։

Իսկ ի՞նչ կապ ունի դրանց հետ մեր սիրելի եւ համբուրելի շուրթ -ը։ Պարզվում է, որ շուրթ եւ շուրջ բառերը ծագում են շուռ արմատից։ Իսկ ինչպե՞ս։ Շուռ արմատից թ աճականով կազմվել է շուրթ -ը, այնուհետեւ թ -ն դարձել է ջ , եւ ստացվել է շուրջ (համեմատել լուրթ-լուրջ

Հետաքրքիր է, որ սկզբնապես եղել է մատնաշուրթն (մատի ծայրին դուրս եկած պալար) բառը, որը հետո դարձել է մատնաշուրջ , ապա բարբառներումՙ մատնաշունչ ։

Ի՜նչ խորքեր ունի հայոց յուրաքանչյուր բառ. պետք է պարզապես բացել նրա թերթերը եւ տեսնել նրա ներսում բաբախող, դարերի խորքից եկող լույսը, իսկ վայրաշրջիկները թող իրենց շուրթերը չպղծեն անհարկի օտար բառերով։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ