RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 70. ԻՄԱՑԻՐ, ԹԵ ՈՒՄ ԵՍ ՓՆՈՎՈՒՄ

Բոլորս էլ գիտենք եւ գործածում ենք փնթի բառը: Ըստ ժամանակակից բառարաններիՙ փնթի նշանակում է «կեղտոտ, անմաքուր», ինչպես նաեւՙ «հարդարանքին, կարգուկանոնին չհետեւող մարդ»:

Այժմ տեսնենք, թե ինչ կա թաքնված այս բառի մեջ: «Արմատականից» տեղեկանում ենք, որ փնթի նշանակում է «կեղտոտ, զզվելի»: Եվ զարմանալին այն է, որ բարդ բառ է: Կազմված է փին եւ թի բառերից: Իսկ ի՞նչ է նշանակում փին բառը: Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»ՙ փին նշանակում է «կեղտ, կղկղանք»: Ըստ Ստ. Մալխասյանցի բացատրական բառարանիՙ «մարդկային աղբ, ցին»: Ըստ «Արմատականի»ՙ փին նշանակում է «աղբ, կղկղանք»: Եվ ամենակարեւորը, որ փին -ը բնիկ հայերեն բառ է:

Այժմ դառնանք փնթի բառին: Այն փաստորեն նշանակում է «աղբի, կղկղանքի թի»: Այսպիսի պատկերավոր բառակազմություններ շատ կան ժողովրդական լեզվի մեջ: Օրինակՙ փնթիփարախ բառը, որը նշանակում է «կեղտոտ, փնթի», կազմված է փին , թի , փարախ բառերից, այսինքնՙ «ախոռի աղբի թի»: Շամշադինի (այժմՙ Տավուշի մարզում) գյուղերից մեկում կա աղբդենգցի բառըՙ աղբի գոգաթիակ նշանակությամբ: Ինչպեսՙ ձեռնասուն ՙ «մեկի ձեռքի տակ սնված, դաստիարակված», մոխրատիտիկ «մոխրի մեջ նստող, հեքիաթային շնորհալի գեղեցիկ որբ աղջիկ», հիմաՙ «մոխրոտիկ» (բայցՙ լուսատտիկ - լուսավոր տուտ, պոչ, ագի, ծայր ունեցող) եւ այլն:

Այս բառը մեզանից փոխառել են վրացիները` փինթի ձեւով եւ նույն իմաստով, նույնը` ասորիները, թուրքերը, թաթարները եւ այլն:

Եթե մարդ մշտապես իմանա, թե ինչ է նշանակել իր գործածած բառը, երեւի ավելի զգույշ լինի: Սակայն բառերը երբեմն հեռանում են իրենց նշանակած նախնական իմաստից, այն մթագնում է, եւ բառը դառնում է շատ սովորական, ու առաջին դասարանի դասագրքում արդեն տպագրվում է «Փնթի Սեթը »ոտանավորը:

Առաջին հայացքից գայթակղիչ է թվում փինաչի բառն էլ փին բառով բացատրելը, բայց փինաչի -ն պարսկերեն բառ էՙ փինա «կարկատան» արմատից կազմված, եւ նշանակում է «հին կոշիկներ կարկատող», ինչպես նաեւՙ «վատ, անհմուտ արհեստավոր»:

Այսինքնՙ զգույշ գործածենք բառերը, որովհետեւ, եթե մեկին փնովում ենք, նշանակում է նրա գլխին աղբ ու կեղտ ենք լցնում, եթե խորանանք բառի ստուգաբանության մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ