RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 74. ԶԱՐՄԱՆԱԼԻ «ԳԱԼ» ԲԱՌԸ

Ինչո՞ւ է զարմանալի այս բառը, ինչե՞ր է թաքցնում իր մեջ, որ առաջին հայացքից չեն երեւում: Եկեք միասին գնանք գալ -ի հետեւից, բացահայտենք նրա գաղտնիքները: Դրա համար ըստ ժամանակակից բառարանների, տանք երեք բառի բացատրություն:

ԳԱԼ «ոտքով կամ փոխադրանու միջոցով շարժվել դեպի խոսողի կողմը, ժամանել, տեղ հասնել, հաճախեл» եւ այլն: «Արդի հայերենի բացատրական բառարանը» 33 նշանակություն է տվել գալ բառի համար:

ԶԳԱԼ «զգայարանով ընկալել, հոգեպես ապրել, գիտակցել, գնահատել, կռահել» եւ այլն:

ԶԵԿՈՒՑԵԼ «պաշտոնական տեղեկություն ներկայացնել, տեղեկացնել, հաղորդել» եւ այլն:

Ինչպես տեսնում ենք, այս բառերի նշանակությունները միմյանցից բավական հեռու են, եթե չասենք, որ բոլորովին կապ չունեն իրար հետ:

Բայց պարզվում է, որ գալ, զգալ, զեկույց բառերն իրար հետ ստուգաբանորեն սերտ առնչություն ունեն: Ինչպե՞ս: Գալ բառի հրամայականն է արի կամ եկ : Եկ արմատից բավականաչափ շատ բառեր են կազմվել հայերենում, որոնք առաջին հայացքից իրար հետ կապ չունեն: Օրինակՙ եկամուտ «շահույթ», իրազեկ «իրողություններին տեղյակ, լուրը իմացած», զեկուցում «գիտական կամ պաշտոնական հաղորդում, հաշվետվություն», անեկ «չհասունացած խմոր» եւ այլն:

Իսկ զգալ բառը կազմված է գալ բառիցՙ զ նախդիրով: Զգայարաններով, մտքով դեպի իրեն եկող ամեն ինչ զգացողություն է, այսինքնՙ եթե գալիս է, զգում ես: Զեկույց բառի մեջ, ինչպես նշեցինք, գալ բառի փոխարեն նրա կատարյալն էՙ եկի (զգալ բայի հին կատարյալն էր զեկի , որից կազմվել են զեկուցանել կամ զեկուցել «լուր տալ, իմացնել, պատմել»:

Այսինքնՙ զգացում, զգայուն, անզգամ, զգաստ, զգոն, քաջազեկ, զեկուցագիր եւ այլ զգայացունց բառերը նույն գալ արմատից են սերում:

Այսինքնՙ եթե ուզում ենք լուսավոր ապագա (որը նույն գալ բառից է), ամեն պարագայում (նույնպեսՙ գալ բառից) պետք է խնկարկենք հայոց լեզվին, որը բանալին է անցյալի ու ապագայի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ