RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ

Քերթողահայր Խորենացուց մինչեւ Քուչակն ու ձեր ծառան...

Ն. Զարյան

«Հայոց լեզվի քերականությունՙ համեմատած 562 լեզուների հետ»:

Հր. Աճառյան

Կարդացեք ստորեւ շարաքերվածքը, շարագրվածքը կամ շարադրվածը եւ կիմանաք, թե ինչու է Խորենացին քերթողահայր, եւ ինչ է քերականությունը:

Ի՞նչ կապ կա քերթողահայր եւ քերականություն բառերի միջեւ: Ըստ Հր. Աճառյանիՙ բառերի արմատն է քեր , որ նշանակում է «քերած կամ գրած բան»։ Քննարկենք հայերեն քերթել բառը, որ նշանակում է «քերելով հանել, մաշկել, կաշին պոկել», եւ մյուս քերթել -ըՙ «բանաստեղծություն հորինել, բանաստեղծել, գրել»: Որոշ լեզվաբաններ կարծում են, որ այս բառերը ծագումով տարբեր արմատներից են: Քերթել բառըՙ «բանաստեղծել» իմաստով, փոխառված էաքքադերենից եւ կապ չունի քերթել «մաշկը պլոկել» բառի հետ:

Իսկ, ինչպես արդեն ասացինք, «Հայերեն արմատական բառարանի» հեղինակը պնդում է, որ բառն առնչվում է «քերել» կամ «գրել» իմաստին: Տարօրինակ զուգահեռ է, այնպես չէ՞։ Ի՞նչ կապ կա քերելու եւ գրելու միջեւ։ Պարզվում է, որ կա։ Քերել նշանակում է «քերել, քորել, սկրդել», «մարմինըՙ մորթը քերթել», «վրայից հանել, սրբել, ջնջել, մաքրել»։ Այնուհետեւՙ քերածո ՙ «տաշված, փորագրված», քերական ՙ «քանդակագործ»։ Հետագա հեղինակների մոտՙ «քերականություն, քերականագետ, քերթող»։ Այսպիսով, քերթող նշանակում է «գրող, մաքրող, սրբագրող»։ Այս իմաստը կարող էր առաջանալ փոխաբերաբարՙ մագաղաթի վրա քերելով գրելու գործողությունից:

Քերթողահայրը , բնականաբար, կլինի «գրողների հայրը, նահապետը»։

Բայց մի բան պարզ է. քերթող լինես, թե գրող, պիտի տաղանդ ունենաս, այլապես քերթողի դեպքում կդառնաս սոսկ մաշկող, իսկ գրողի դեպքումՙ գրող ու ցավ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ