Մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» շաբաթաթերթը 2014 թ. ապրիլի 16-22-ի համարը լույս է տեսել «Страна Наири» («Երկիր Նաիրի») 4 էջանոց մշակութային հավելվածով: Դա տվյալ հավելվածի առաջին թողարկումն է եւ տպագրվել է Նոնա Աղաջանովայի հովանավորչական աջակցությամբ: Հավելվածի պատասխանատու խմբագիրն է Լիա Իվանյանը:
Լիբանանյան ուղեւորությանս ընթացքում անհնար էր շրջանցել արաբ (դուրզի) պատմաբան Սալեհ Զահր ադ-Դինին: Սալեհի մասին շատ էի լսել, գիտեի, որ Հայաստանին եւ հայությանը նվիրված մի շարք գրքերի հեղինակ է: Բեյրութահայ լրագրող Հովսեփ Արթինյանի եւ Լիբանանում սիրված երգիչ, գուսանական ու ժողովրդական երգերի կատարող Մանուկ Մինասյանի հետ միասին ուղեւորվում ենք Սալեհի հայրենի Քֆարֆագուդ ...
Կազմակերպութեամբ Թէքէեան մշակութային միութեան Նիւ Եորքի մասնաճիւղին, օրերս Նիւ Ճըրզիի Թէքէեան կեդրոնի սրահին մէջ տեղի ունեցաւ Պարէտ Մարոնեանի «Ցեղասպանութեան որբերը» (Orphans of the Genocide) վաւերագրական ժապաւէնին այս ափերու վրայ առաջին ցուցադրութիւնը` ներկայութեամբ համայնքի ներկայացուցիչներուն եւ մեծ թիւով հանդիսատեսներու:
«Էդիթ պրինտ» հրատարակչությունը 2014 թ. տպագրել է ճանաչված բանաստեղծ, գեղագետ Ռոմանոս Սահակյանի «Անկրկնելի Պարույրը» խորագիրը կրող գիրքը , որի տպագրությունը հովանավորել է «Մաշտոց» քոլեջը (Գլենդեյլ, Լոս Անջելես):