RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-30 09:30:43Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
#007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 24-04-2014



Տեղադրվել է` 2014-04-23 22:32:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1396, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 23

«ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ» ՀԱՎԵԼՎԱԾ «ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԳԱԶԵՏԱՅՈՒՄ»

Պ. Ք.

Մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» շաբաթաթերթը 2014 թ. ապրիլի 16-22-ի համարը լույս է տեսել «Страна Наири» («Երկիր Նաիրի») 4 էջանոց մշակութային հավելվածով: Դա տվյալ հավելվածի առաջին թողարկումն է եւ տպագրվել է Նոնա Աղաջանովայի հովանավորչական աջակցությամբ: Հավելվածի պատասխանատու խմբագիրն է Լիա Իվանյանը:

«Երկիր Նաիրի» հավելվածի առաջին էջում Խոր Վիրապի լուսանկարն է Մասիսի ֆոնի վրա: Լուսանկարի տակ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է Աշոտ Սահրատյանի ռուսերեն թարգմանությամբ: Առաջին էջում տեղ են գտել նաեւ «Լիտերատուրնայա գազետայի» հնագույն աշխատակիցներից մեկիՙ Զորի Բալայանի «Եղիշե Չարենցի երազանքը» հոդվածը, Լիա Իվանյանի հարցազրույցը բաշկիր հայտնի իրավաբան, գրականագետ եւ պատմաբան Ռաֆաիլ Զինաուրովի հետՙ նրա «Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի լույսընծայման առթիվ, ինչպես նաեւ ներկայացվում է Մոսկվայում 2013 թ. ռուսերեն լույս տեսած «Հայաստանեայց Առաքելական եկեղեցու Ռուսիո եւ Նոր Նախիջեւանի թեմերը: Պատմական ուղի» վավերագրական հրատարակությունը:

Հաջորդ էջերում են Գեւորգ Սարգսյանի հոդվածը Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի մասին, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սեւակի, Սիամանթոյի որոշ բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունները: Հայկ Դեմոյանի «Հայկական Ժաննա դ՛Արկ» հոդվածը ցեղասպանությունից փրկված հոլիվուդյան դերասանուհի Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի մասին, «Մշո ճառընտիրի» պատմությունը, հատվածներ Անտոնիա Արսլանի «Վիպակներ Մշո գրքի մասին» գրքից, Սուսաննա Հարությունյանի հոդվածը քանդակագործ¬մոնումենտալիստ Արա Հարությունյանի մասին եւ այլն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 24-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ