RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
#007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 24-04-2014



Տեղադրվել է` 2014-04-23 22:32:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1930, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 34

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐԲԵՐԸ»

ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ, Նիւ Ճըրզի

Ժապաւէնին առաջին ցուցադրութիւնը Թէքէեանի սրահէն ներս

Կազմակերպութեամբ Թէքէեան մշակութային միութեան Նիւ Եորքի մասնաճիւղին, օրերս Նիւ Ճըրզիի Թէքէեան կեդրոնի սրահին մէջ տեղի ունեցաւ Պարէտ Մարոնեանի «Ցեղասպանութեան որբերը» (Orphans of the Genocide) վաւերագրական ժապաւէնին այս ափերու վրայ առաջին ցուցադրութիւնը` ներկայութեամբ համայնքի ներկայացուցիչներուն եւ մեծ թիւով հանդիսատեսներու:

ԹՄՄ¬ի անունով անգլերէն լեզուով բարի գալուստ մաղթեց վարչութեան անդամ եւ այս ձեռնարկը կազմակերպող յանձնախումբին ատենապետուհի Հիլտա Յարութիւնեանը: Ան նշեց, որ միայն կրնանք այս ժապաւէնով պատկերել Հայոց ցեղասպանութենէն վերապրած որբերուն կրած արհաւիրքը եւ տառապանքը: Տիկին Հ. Յարութիւնեան մասնաւոր շնորհակալութիւն յայտնեց Պարէտ Մարոնեանին այս յանդուգն նախաձեռնութեան համար: Ըսենք, որ իր այս ժապաւէնով տարբեր չորս առիթներով ան արժանացած է տեղական Էմմի մրցանակին, ինչպէս նաեւ` 2013ի «Չխօսուած մարդկային իրաւանց» շարժապատկերի փառատօնին:

Որբերու սերունդն էր, որ ապրելով Ցեղասպանութիւնը, կորսնցնելով հարազատներ եւ ամէն պատմական իրաւունք, վերստին կրցաւ յարութիւն տալ մեր ազգին: Որբանոցներ Ալեքսանդրապոլէն մինչեւ Քորֆու (Յունաստան), Իսկենտերուն (Սուրիա ) եւ Այնթուրա (Լիբանան) ու Նիկոսիա (Կիպրոս), ուր հասակ առաւ որբացած մեր նոր սերունդը, հակառակ անօթութեան ու թշուառութեան, հակառակ հոգեբանական ծանր պայմաններու: Անոնք մեծցան հայօրէն եւ պատիւով յաղթահարեցին այդ բոլորը եւ կերտեցին հայուն նոր հայրենիքն ու կազմակերպեցին մերօրեայ հայ սփիւռքը:

Այս ժապաւէնը ցուցադրուիլ սկսաւ հայկական համայնքներու մէջ եւ Ցեղասպանութեան դարադարձին ընդառաջ հանդիսացաւ նոր սերունդին համար դաստիարակութեան լաւագոյն առիթ` թէ ինչ դժուարին պայմաններու տակ յարութիւն առած է մեր ժողովուրդը:

Ցուցադրութեան աւարտին խորհրդանշական նուէրով մը ԹՄՄ¬ը պատուեց հեղինակը եւ առիթ տուաւ ներկաներուն տալու իրենց հարցերը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 24-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ