RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 02-05-2014



Տեղադրվել է` 2014-05-01 22:31:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1551, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ԱՐԵԳ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Մոնրեալի Գեղարվեստի թանգարանին կից գտնվող «Լաուն տարածքում» ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 30-ը կանադահայ ճանաչված արվեստագետ Արեգ Էլիբեկյանը ներկայացնելու է վերջին երեք տարիներին ստեղծած իր երեսուն առավել նշանակալի կտավները «Տեսարաններ թաղամասի կյանքից» ընդհանուր խորագրի ներքո:

Բնանկարի ժանրում մասնագիտացած արվեստագետը ժառանգել է իր ընտանիքի ավանդական գույները, որոնք իրենց արմատներով պարտական են եվրոպական ռեալիզմին եւ հետիմպրեսիոնիստական շարժումներին: Ըստ ցուցահանդեսի առթիվ հրատարակված մամուլի հաղորդագրությանՙ իր բազմաթիվ ճանապարհորդությունների արդյունքում ծնված ներշնչանքը նա ճշգրտորեն կարողացել է ներկայացնել իր կտավներում: Քվեբեկի Ութրեմոն փոքրիկ ավանի կամ Փարիզի Սեն¬Ժերմեն¬դե¬Պրեյի տրամադրությունները այնքան հարազատ են, որ խաղաղ ու լուսաշող զվարթություն են պարգեւում դիտողին, միաժամանակ պարզելով հեղինակի համեստ, զգայուն ու նուրբ բնավորությունը:

Երրորդ սերնդի հայ նկարիչը ծնվել է Հայաստանում, ավարտել 1992-ին Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը եւ նույն տարում տեղափոխվել Մոնրեալ, որտեղ նկարչությամբ զբաղվելուն առընթեր արդեն ավելի քան քսան տարի է, ինչ նաեւ նկարչություն է դասավանդում:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կայանալու է մայիսի 6-ին, նկարչի ներկայությամբ:

Արեգը բացի Մոնրեալից անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ ունեցել է Բեյրութում, Փարիզում, Բելգիայում, Նյու Յորքում, Դետրոյթում, Բոստոնում եւ իհարկե Երեւանում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 02-05-2014

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ