RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 02-05-2014



Տեղադրվել է` 2014-05-01 22:31:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1410, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐԸ ԼՈՆԴՈՆՅԱՆ ԳՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Երկրորդ անգամ լինելով հայկական գիրն ու գրականությունը մասնակցել են լոնդոնյան գրքի տոնավաճառին, որն այս տարի տեղի է ունեցել ապրիլի 8-ից 10-ը աշխարհի տարբեր կողմերից ժամանած հրատարակիչների ներկայությամբ, որոնք առիթը բաց չեն թողել փոխշահավետ պայմանագրեր ստորագրելու համար:

Հայկական տաղավարը վառ երեւակայության արդյունք է եղել եւ համակարգված ձեւով է ներկայացել տոնավաճառին շնորհիվ Րաֆֆի Դանիելյանի եւ նրա քրոջՙ Նաիրիի առատաձեռն նյութական օժանդակության, որին միացել են նաեւ Բենլյան Տրաստը, Հայ օգնության ընկերությունը (Լոնդոն) եւ լոնդոնահայ համայնքի որոշ անհատ բարերարներ: Աջակցել են Լոնդոնում Հայաստանի դեսպանատունը եւ Մեծ Բրիտանիայի Հայկական համայնքային խորհուրդը:

Տաղավարի նշանակալի իրադարձություններից են եղել, ըստ ստացված հաղորդագրության, անակնկալ այցելությունները ճանաչված քարտեզագիր Ռուբեն Գալչյանի եւ Ռումինիայի նախկին էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար, տաղանդավոր գրող, տնտեսագետ եւ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի, ով հույս է հայտնել, որ իր գրքերով հաջորդ տարի անպայման կմասնակցի սույն տոնավաճառին: Մեծ խանդավառություն են ստեղծել նաեւ Հայաստանից «Առաջին գրական գործակալության» ներկայացուցիչների կազմակերպած գրական հանդիպումները, որոնք հետաքրքրություն են առաջացրել այցելուներից հատկապես ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի կազմակերպիչների շրջանում: Նրանք այդ փորձը խոստացել են կիրառել նաեւ իրենց քաղաքում:

Ուշագրավ է, որ անցյալ տարվա 12 հրատարակչատների փոխարեն այս տարվա հայկական տաղավարին մասնակցելու հայտ են ներկայացրել 33 հրատարակչական կազմակերպպություններ Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից եւ Մ. Նահագներից: Առաջին անգամ իրենց ներկայությամբ տաղավարը պատվել են Ստամբուլից Հրանտ Դինքի հիմնադրամը եւ «Արաս» հրատարակչատունը, որոնք խոստացել են հաջորդ տարի նույնպես մասնակցել:

Ավելացնենք, որ հայկական տաղավարի կազմկոմիտեն Շառլ Մալասի գլխավորությամբ տարեկան մեկ անգամ հավաքվում է կազմակերպչական աշխատանքները համակարգելու նպատակով, այն համոզմամբ, որ գրքերի միջոցով հայ գիրն ու գրականությունը, ինչպես նաեւ պատմական Ճշմարտությունը կարելի կլինի փոխանցել աշխարհին:

Ֆրանկֆուրտյան աշխարհում խոշորագույն գրքի տոնավաճառից հետո լոնդոնյան տոնավաճառը երկրորդ կարեւորագույն եւ հեղինակավոր գրական իրադարձությունն է համարվում:

Հավելյալ տեղեկությունների համար այցելել https://www.facebook.com/Armenian Pavillion

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 02-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ