RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 11-07-2014



Տեղադրվել է` 2014-07-10 22:59:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1493, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԽՈՍՔ ՈՂՋՈՒՅՆԻ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ

Հայաստանի Գրողների միության 80-ամյակի առթիվ

Հուլիսի 4-ին հանդիսավոր պայմաններում նշվեց Հայաստանի գրողների միության ստեղծման 80-ամյակը: Բազմաթիվ խոսքեր, շնորհավորական ելույթներ ու ողջույնի արտահայտություններ եղան, որոնց շարքին հնչեց Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ողջույնը, որը հրապարակում ենք ստորեւ: Այս առթիվ հիշեցնենք, որ պրն Ա. Աբրահամյանը Հայաստանի գրողների միության ամենահայտնի մեկենասն ու քաջալերողն է: Մեկ տասնամյակ է արդեն, որ նա մրցանակներ ու դրամական պարգեւներ է տրամադրում Միությանը, հովանավորում վերջինիս զանազան նախաձեռնություններն ու միջոցառումները:

«Ազգը» միանում է շնորհավորանքներին:

Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ հայ գրողներինՙ Հայաստանի գրողների միության ստեղծման 80-ամյա հոբելյանի առթիվ եւ ցանկանում նրանց բոլորին բեղմնավոր ստեղծագործ աշխատանք:

Հայաստանի գրողների միության 80-ամյա հոբելյանը համազգային կարեւոր իրադարձություն է: Դարեր շարունակ գրչի հայ մշակները եղել են մեր ժողովրդի երազների ու տառապանքների լավագույն արտահայտիչները, հույս ու հավատ ներշնչել նրան եւ օգնել դիմակայելու տարբեր ժամանակների ամենադաժան փորձություններին:

Մեր օրերում տեղի են ունենում հայության ջանքերի միավորման գործընթացներ ազգային կյանքի տարբեր ոլորտներում: Ժողովրդի շահերին ծառայելու նպատակով նրա զավակների ուժերի միավորումը ժամանակի հրամայական պահանջ է դարձել: Հայ գրողներն իրենց հերթին ակտիվորեն մասնակցում են այդ գործընթացներին, նախաձեռնում հայրենիքի եւ սփյուռքի նորագույն գրականությունների փոխադարձ ճանաչողության եւ համազգային հոգեւոր-մշակութային խնդիրների հետ առնչվող այնպիսի քննարկումներ, ինչպիսիք են Գրողների համահայկական եւ Օտարագիր հայ գրողների համաժողովները: Առանց վերապահման կարելի է ասել, որ Հայաստանի Գրողների միությունը ներկայումս դարձել է համայն հայ գրականության օջախ:

Այսօր ստեղծագործական, կառուցողական սերտ համագործակցություն է հաստատվել Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ Հայաստանի Գրողների միության միջեւ: Մեր համագործակցության հիմքում ընկած է ազգահավաքի առաքելությունըՙ միասնաբար դիմագրավելու նոր հարյուրամյակի մարտահրավերներին, սատարելու նորանկախ հայրենիքինՙ հզոր ու բարեկեցիկ պետության տեսլականով, համախմբելու մեր մտավոր եւ ստեղծագործական ներուժը:

Կրկին շնորհավորելով հայ գրողներին Հայաստանի Գրողների միության ստեղծման 80-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ արգասաբեր գործունեություն, համոզված լինելով, որ հայ գրականությունը կապրի մի նոր վերածնունդ, ընթերցողի սեղանին կդրվեն համամարդկային կյանքի բոլոր կողմերն ընդգրկող գրական նոր գործեր:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 11-07-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ