RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-09-2014



Տեղադրվել է` 2014-09-11 22:19:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 531, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ. ԳՐՔԵՐԻ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը, ընդառաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, լույս է ընծայել Ավագ Հարությունյանի «Հայոց ցեղասպանություն եւ հայկական հարց. գրքերի մատենագիտություն» արժեքավոր աշխատությունը:

Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությանը եւ Հայկական հարցին նվիրված 1860-2010 թթ. հրատարակված 19 լեզուներով 17235 միավոր գրքի ամփոփ եւ համապարփակ մատենագիտությունը: Ի տարբերություն մինչ այժմ տպագրված մատենագիտությունների, աշխատությունն ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ թուրքերեն լեզուներով կազմված օժանդակ ցանկեր` ըստ անհեղինակ հրատարակությունների, անձնանունների, աշխարհագրական անունների, հրատարակիչների, տպագրության վայրերի եւ տպագրության ժամանակագրության: Ա. Հարությունյանի հեղինակած առաջաբանում հանգամանորեն ներկայացված են մինչ այժմ հրատարակված նմանօրինակ մատենագիտությունները եւ այս աշխատության կազմության սկզբունքները: Որպես հավելված` զետեղված են նաեւ թեմային առնչվող 2011-2013 թթ. տպագրված գրքերի ցանկեր:

Այս համահավաք մատենագիտությունն օգտակար ուղեցույց կլինի Հայոց ցեղասպանության ու Հայկական հարցի ուսումնասիրությամբ զբաղվողների համար:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-09-2014

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ